Կանադացի ուսանողը վերստեղծել է Արքիմեդի «մահվան ճառագայթը»
Օնտարիոյից 12-ամյա Բրենդեն Սեները որոշել է վերարտադրել Արքիմեդի հայելիները, որոնց օգնությամբ, ըստ լեգենդի, հնարավոր է եղել պաշտպանել Սիրակուզան մ.թ.ա. 213 թվականին։ Հին հունական մի շարք աղբյուրների համաձայն՝ Արքիմեդը, օգտագործելով Սիրակուզայի ծովածոցի երկայնքով տեղադրված հայելիները, կարողացել է արևի ճառագայթները կենտրոնացնել թշնամու նավերի վրա և հակառակորդի նավատորմը այրվել է, հայտնում է IFL Science-ը։
Որքանո՞վ է իրական լեգենդը, և արդյոք դա հնարավոր է իրականում, դեռ ոչ ոք չի փորձել ստուգել: Սեները կառուցել է նմանատիպ սարքի ավելի փոքր տարբերակը՝ օգտագործելով սեղանի լամպ և հայելիներ:
Հետաքրքրասեր դեռահասը հայտնաբերել է, որ հարյուր վտ հզորությամբ լամպը և չորս հայելիները «ջերմաստիճանի փոփոխություն են առաջացնում երեք հայելու համար չորս աստիճանով, իսկ չորրորդի համար՝ լրացուցիչ 10 աստիճանով»։ Այսինքն՝ սկզբունքորեն հայեցակարգն աշխատում է, և նմանատիպ տեխնոլոգիայի զենքերը իրականում կարող են օգտագործվել մարտերում։
Այո, հին Սիրակուզայում «մահվան ճառագայթի» կիրառման իրական ապացույցներ չեն հայտնաբերվել, ինչը չի նշանակում, որ այն գոյություն չունի։ Հին փիլիսոփաների գրքերում միայն նկարագրություններ կան, ինչը նույնպես շատ է։
Իր հայտնագործության համար դեռահասը պարգևատրվել է Matthews Hall Annual Science Fair Gold մեդալով, Thames Valley Science and Technology Fair Gold մեդալով ֆիզիկական գիտություններում և Լոնդոնի հանրային գրադարանի մրցանակով։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում