«Գնթունիք» ընկերության հիմնադիրն ընրվել է Ապարանի քաղաքապետ
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ընտրվել է միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը: Նա ստացել է 18 105 ընտրողներից 10 868-ի կողմ ձայները:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում գյուղապետ է ընտրվել համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Նորաին Հակոբյանը: Նա ստացել է 2 467 ձայն: Իսկ նրա մրցակից Ծաղկահովտին միացած Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը՝ 2366 ձայն: Երրորդ թեկնածուն անկուսակցական Համլետ Սահակյանն էր, որվ ստացել է ընդամենը 26 ձայն: Հատկանշական է, որ Նորաին Հակոբյանը հայտարարում էր, թե նախկին մարզպետն ահաբեկում է մարդկանց՝ պաշտպանելով իր մրցակից թեկնածուին:
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում գրանցված էր վեց թեկնածու: Գյուղապետ է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը, ով ստացել է 449 ձայն: նա ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանի հայրն է:
Նույն մարզի Արագածավան համայնքում ընտրվել է միակ թեկնածուն՝ Անդրանիկ Պապիկյանը: Նրա օգտին քվեարկել են 7 894 ընտրողներից միայն 2 925-ը:
Հատկանշական է, որ Արագածոտնի մարզի Սուսեր համայնքում, որտեղ ընտրողների թիվը 253 է, միակ թեկնածուն՝ Գուրգեն Զաքարյանը ստացել է ընդամենը 94 ձայն:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...