Որն է Բրիտանիայի պաշտպանության նախարարի հրաժարականի իրական պատճառը
Մայքլ Ֆելոնը զրկվել է պաշտպանության նախարարի պաշտոնից կառավարությունում ինտրիգների պատճառով, իսկ կանանց հանդեպ անպարկեշտ վարքագիծը ընդամենը առիթ էր։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Telegraph թերթը։
Նախարարի հրաժարականի նախաձեռնողը Անդրեա Լիդսն էր՝ Համայնքների պալատի ղեկավարը։ Պարբերականի տեղեկություններով՝ նա, իմանալով, որ Ֆելոնը մտադիր է հասնել իր հեռացմանը հանուն Բրեքսիթի մասին գործարքի փրկության, «կանխարգելիչ հարված» է հասցրել ու գանգատվել վարչապետ Թերեզա Մեյին՝ նախարարի կողմից ոտնձգությունների մասին։ Կինը հայտնել է, որ Ֆելոնը գրկել է իրեն ու ասել, որ «գիտի, թե որտեղ կարող է տաքացնել իր ձեռքերը»։
«Դա նրա կողմից ինքնապաշտպանություն է եղել ու նա ամբողջովին ոչնչացրել է Ֆելոնին։ Նա մեջքից հարված է հասցրել»,- գրում է թերթը, վկայակոչելով կառավարությունում իր անանուն աղբյուրը։
Ֆելոնը որոշել է հրաժարական տալ այն ժամանակ երբ բրիտանացի լրագրող Ջուլիա Հարթլի Բրյուերը մեղադրել է նրան այն բանում , որ 15 տարի առաջ նա ձեռքը դրել էր իր ծնկին։
Ֆելոնն ընդունել է իր մեղավորությունը։ «Վերջերս եղան մի շարք մեղադրանքներ, այդ թվում անցյալում իմ վարքագծի վերաբերյալ։ Այդ մեղադրանքներից շատերը սուտ են, սակայն ես ընդունում եմ , որ անցյալում ինձ անպարկեշտ եմ պահել։ Ես արել եմ եզրակացություններ ու հրաժարական եմ տալիս»,- ասել է նախարարը։
Մայքլ Ֆելոնը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Դեւիդ Քեմերոնի կաբինետում 2014-ին ու պահպանել է այն Թերեզա Մեյի օրոք։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...