Հայտնաբերվել է աշխարհի ամենաքաղցրակերը, որը երբեք շաքարախտով չի հիվանդանում
Չղջիկների տեսակներից մեկն ամեն օր իր քաշից երկու անգամ ավելի շատ քաղցր մանգո, բանան և թուզ է ուտում,: Այս կաթնասուններն ամենաքաղցրակերներն են, բայց նրանց մոտ երբեք շաքարախտ չի զարգանում, գրում է Popular Science-ը։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գենետիկական հարմարվողականությունները թույլ են տալիս այս չղջիկներին պաշտպանվել շաքարի մեծ քանակի օգտագործման հետ կապված հիվանդություններից, հայտնում է Focus-ը։ Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կարող են լայնածավալ ազդեցություն ունենալ մարդկանց մոտ շաքարախտի բուժման վրա:
«Շաքարախտի ժամանակ մարդու օրգանիզմը չի արտադրում կամ հայտնաբերում ինսուլին, ինչը կարող է հանգեցնել արյան շաքարի մակարդակը վերահսկելու հետ կապված խնդիրների: Սակայն այս չղջիկները ունեն գենետիկ համակարգ, որը, անկախ սննդակարգից, վերահսկում է նրանց արյան շաքարի մակարդակը: Մենք փորձում ենք հասկանալ այս համակարգը՝ բարելավելու բուժումը մարդկանց համար, ովքեր զգայուն են ինսուլինի կամ շաքարի նկատմամբ», - ասում է Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանից հետազոտության համահեղինակ Նադավ Ահիտովը։
Նրանք պարզել են, որ չղջիկների ենթաստամոքսային գեղձի և երիկամների բաղադրությունը զարգացել է, որպեսզի համապատասխանի նրանց քաղցր սննդակարգին: Ենթաստամոքսային գեղձն ունի ավելի շատ բջիջներ՝ ինսուլին արտադրելու համար՝ կարևոր հորմոն, որը ստիպում է օրգանիզմին իջեցնել արյան շաքարի մակարդակը: Այն նաև ունի ավելի շատ բջիջներ, որոնք արտադրում են շաքարը կարգավորող մեկ այլ հորմոն՝ գլյուկագոն:
Հետազոտողները նաև տեսել են, որ այս բջիջներում կարգավորող ԴՆԹ-ն զարգացել է՝ միացնելու կամ անջատելու համար համապատասխան գեները, որոնք ներգրավված են մրգերի նյութափոխանակության մեջ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում