Արմեն Ավակյանը 300 հազար դոլարով երկու բնակարան է ձեռք բերել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը` 100 հազար դոլարով, մյուսը` 200 հազար դոլարով: Դրանք նա ձեւակերպել է որպես նվիրատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 553 հազար դոլար, իսկ դրամական միջոցը` 6600 եվրո: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է ավելի քան 68 հազար եվրո:
Ավակյանի տիկինը` Էլինա Սահակյանը, անցած տարի եւս գնումներ է արել. նա 32 հազար դոլարով գնել է «Mercedes-Benz 240» մակնիշի ավտոմեքենա: Տիկնոջ դրամական միջոցը կազմել է 100 հազար դրամ, իսկ աշխատավարձը` 123 հազար դրամ:
Փաստորեն, ահա թե ինչ նկատի ուներ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ վերջին ասուլիսի ժամանակ խոսում էր բնակչության սոցիալական վիճակի բարելավման ու միջին եկամուտների աճի մասին: Իր շրջապատի եկամուտներն իրոք աճել են ու դեռ աճելու են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...