Fortune. Դավոսի Համաշխարհային ֆորումում քննարկվելու է կովիդից էլ ավելի մահաբեր «X հիվանդությանը» նախապատրաստումը
Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպումը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Շվեյցարիայի Դավոսում, այս տարի սովորականից ավելի մեծ ուշադրություն է գրավել նիստերից մեկի՝ «Պատրաստություն X հիվանդությանը» խորագրի շնորհիվ, գրում է Fortune-ը։
«Հիվանդություն X»-ը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ներկայացնում է գիտելիք այն մասին, որ լուրջ միջազգային համաճարակ կարող է բռնկվել ներկայումս անհայտ պաթոգենի պատճառով, որը մարդու հիվանդություն է առաջացնում, նշում է պարբերականը:
Առաջիկա միջոցառմանը ելույթ կունենան ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, AstraZeneca ընկերության վարչության նախագահ Միշել Դեմարեն, Բրազիլիայի առողջապահության նախարար Նիսիա Տրինդադե Լիման և Politico Europe պարբերականի գլխավոր խմբագիր Ջամիլ Էդմոնդ Անդերլինին։
Սոցիալական ցանցերի որոշկայքեր սուր քննադատության են ենթարկել նստաշրջանը՝ մեղադրելով համաշխարհային առաջնորդներին նրանում, որ նրանք հավաքվելու են պարտադիր պատվաստումների ներդրման, խոսքի ազատության սահմանափակման ծրագրերը քննարկելու համար և անգամ, որ իրենք են ծրագրում համաճարակները:
Հինգշաբթի երեկոյան Թրամփի ժամանակաշրջանի ԱՄՆ ֆինանսների նախարարության հասարակության հետ կապերի պետքարտուղարի օգնական և Fox News-ի վերլուծաբան Մոնիկա Քրոուլին X-ում անհիմն զգուշացում է հրապարակել այն մասին, որ «չընտրված գլոբալիստները ընտրվածների Համաշխարհային ֆորումում կքննարկեն ապագա համաճարակը, որը 20 անգամ ավելի մահացու է, քան COVID-ը»։
«Հենց ընտրությունների նախաշեմին, նոր վարակ, որը թույլ կտա նրանց իրականացնել ԱՀԿ-ի նոր պայմանագիրը, նորից կարանտին մտցնել, սահմանափակել խոսքի ազատությունը և ոչնչացնել ավելի շատ ազատություններ: Հորինվա՞ծ է հնչում: Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2020 թվականին»,- գրել է նա։
Իր հերթին, Ջոնս Հոփկինսի առողջապահության անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, բժիշկ Ամեշ Ադալյան Fortune-ին ասել է, որ բժշկական մասնագիտության և հանրային առողջության ներկայացուցիչները «միշտ մտավոր փորձարկումներ և սեղանի վրա վարժություններ են արել, որպեսզի պատրաստվեն համավարակներին»:
«Այն կամայական ենթադրությունը, որ այս վարժանքները և հանդիպումները ինչ-որ դավադրության մաս են կազմում, շեղում է իրական նպատակից, որին նրանք ծառայում են և այն խնդիրներից, որոնց վրա նրանք փորձում են աշխատել», - ավելացրել է նա:
Իսկ բժիշկ Ստյուարտ Ռեյը Fortune-ին ասել է, որ «անպատասխանատու» կլինի, եթե համաշխարհային առաջնորդները չհանդիպեն ֆորումում:
«Մարդկության պատմության մեջ շատ նմանատիպ իրադարձություններ են եղել, և վերջին կորոնավիրուսային համավարակը մեզ սովորեցրել է, որ արագ արձագանքը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր, - ասել է նա:- «Հանրային առողջության պատասխան միջոցառումների համակարգումը դավադրություն չէ, դա պարզապես պատասխանատու պլանավորում է»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում