Հակաամերիկյան համագործակցություն՝ Հայաստանի շուրջ
«168 ժամ» թերթը գրում է. «Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքը Հայաստանի դեմ օգտագործելու փորձեր գուցե անի Ադրբեջանը ԼՂ հակամարտության պատճառով, փորձելով ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Սակայն պետք է շեշտել, որ այս ձեւաչափի մյուս երկու երկրները` Ռուսաստանը եւ Իրանը, սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, այս երկու երկրները հստակ դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության հարցում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Բաքու-Թեհրան-Մոսկվա ձեւաչափով համագործակցությանը:
Ըստ նրա՝ այս համագործակցությունը չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ: Իրանցի քաղաքագետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ներկայիս օրակարգը բավականին լայն է, ինչպես՝ երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ գլոբալ նախաձեռնություններ կան: Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, որ այդ համագործակցությունն ուղղված է ԱՄՆ-ի դեմ, քանի որ երեք երկրները խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ:
«Այդ հարաբերությունները լարված են հատկապես ներկայումս»,- ասել է ռուս քաղաքագետը: «Սա էական հանգամանք է: Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցության նպատակը ոչ այնքան՝ տնտեսական կապերն են, որքան՝ առանձին երկրների հարաբերություններն Արեւմուտքի հետ, այս երեք երկրներն էլ խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ, բնականաբար, Ռուսաստանն ու Իրանը` ավելի գլոբալ, պայմանավորված Թրամփի վարչակարգի մատուցած անակնկալներով: Սա կարծես համագործակցություն լինի Արեւմուտքի դեմ, ես այստեղ լուրջ տնտեսական օրակարգ չեմ տեսնում: Բայց քաղաքական համագործակցության հիմքերը եւս թույլ են, պարզ է, որ այս համագործակցությունն ԱՄՆ-ին չի հուզում»,- ասել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...