ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ունեցվածքով կարելի է մի քանի հիմնարկ պահել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի ունեցվածքով հնարավոր է մի քանի պետական հիմնարկ պահել՝ վճարել աշխատողների աշխատավարձը, եւ այլն:
Պաշտոնյան այնքան գումար ունի, որ նույնիսկ միլիարդների հասնող փոխառություն է տալիս այլ անձանց: Տրված թվով 4 փոխառությունների ընդհանուր գումարային չափը կազմում է 1 մլրդ 126 մլն 500 հազար դրամ, 375 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Դրանով չի սահմանափակվում Դավիթ Սուքիասյանի ունեցվածքը:
Նա հայտարարագրել է թվով 4 մեքենա: Ավելին՝ ըստ «Հետք»-ի՝ պաշտոնյային են պատկանում «ԴԼՍ ԳՐՈՒՊ», «ՄՄՎԻՆԻՆԳ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ները, որտեղ նա ունի 100% բաժնեմաս:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՔԾ-ում պարզե՞լ են, թե որտեղից աշխատակազմի ղեկավարին այդքան գումար, եւ, ի վերջո, միլիարդատեր լինելով՝ նրա ինչի՞ն է պետք աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Հովհաննիսյանը ասաց. «Աշխատակազմի ղեկավարը տեւականորեն աշխատել է գործարար միջավայրում նախքան հատուկ քննչական ծառայություն աշխատանքի ընդունվելը: Ունեցել է բիզնեսներ, որոնք նշել է իր հայտարարագրում, նաեւ անշարժ ու շարժական գույքը: Մենք այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում, որ նա տիրապետում է որոշակի կարողության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...