Վարդենիսի մարտական դիրքում սպանված 23-ամյա սպան Ոսկեվազ համայնքից էր, ուներ մեկ կրտսեր եղբայր
Վարդենիսի N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում սպանված սպա Կարեն Արայիկի Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից էր։ NEWS.am-ին նախկին համայնքապետը պատմեց, որ 23-ամյա Կարենն ուներ մեկ կրտսեր եղբայր։
«Խելոք ընտանիքի տղա էր։ Մանկությանս ընկերոջ որդին էր։ Ինստիտուտն ավարտելուց հետո անցել էր ծառայության»,- պատմեց նա։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ըստ SputnikԱրմենիա-ի՝ սպայի վրա կրակել է նույն դիրքում ծառայող ժամկետային զինծառայողը։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)