Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Business FM-ին
Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը և Եվրասիական տնտեսական միության հետ հակասող կետ չի պարունակում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Business FM-ին տված հարցազրույցում:
«Այդ համաձայնագիրը վերջին ամսվա ընթացքում բոլորովին օբյեկտիվ կերպով մեկնաբանվում է ռուսական մամուլում: Այնտեղ ամեն ինչ շատ մանրամասն նկարագրվում է: Ըստ էության՝ դա ԵՄ-ի հետ համագործակցության խորացում է: Առաջին հերթին՝ մեր հասարակության արդիականացում: Այնտեղ կա արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքներին վերաբերող դրույթներ, տնտեսությանը գրեթե չի անդրադառնում: Ես ասում եմ «գրեթե», որովհետև այնտեղ իրականում կա կետ, որի համաձայն այդ համաձայնագրի պարտավորությունները ոչ մի կերպ չեն կարող հակասել Հայաստանի կողմից ավելի վաղ ստանձնած պարտավորություններին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այդ համաձայնագրով պարտավորությունները չեն կարող հակասել այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում ստանձնած պարտավորություններին:
«Այսինքն՝ այնտեղ հակասություններ չեն կարող լինել: Մեր երկրում կգործեն այն օրենքները, այն համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, քանի որ առանձնապես տարբերություն չկա: Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ ԱՀԿ անդամ, Ղազախստանը, Ղրղզստանը՝ նույնպես: Ի վերջո, ես կարծում եմ, ԵԱՏՄ-ն կգա նրան, որ կգործի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, այն կանոններով, որոնցով այժմ աշխատում են եվրոպացիները: Այնտեղ, իհարկե, կան նաև այլ պահեր՝ տեխնիկական կանոններ, շատ այլ բաներ… Բայց ԵԱՏՄ-ին հակասող ոչինչ չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով ԵԱՏՄ ընդհանուր մաքսային քաղաքականության մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր երկրներ են՝ տարբեր հնարավորություններով և հետևաբար հնարավոր է, որ առաջանան ընդհանուր քաղաքականության հետ կապված հակասություններ:
«Մյուս կողմից, եթե դու ցանկանում ես օգտվել մեծ շուկայի առավելություններից, դու պետք է ինչ-որ տեղ գնաս զիջումների, բայց այդ ամենը ժամանակավոր երևույթներ են: Ես կարծում եմ, որ ի վերջո մենք կհասնենք սակագների այն մակարդակին, որոնք ունենք ԱՀԿ-ի հետ: Ես կրկնում եմ՝ Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ նույնպես: Այո, մեր երկրներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում տարբեր սակագներ է ստացել, բայց միևնույն է՝ դա խոչընդոտ չի լինի տնտեսության զարգացման համար: Այսինքն՝ այդ ամբողջ համալիրից օգուտն ավելի շատ է, քան առանձին հարցերից կրած վնասը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ատոմակայանի փակմանը վերաբերող Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կետը, նշել էր, որ Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն:
«Այդ քննարկումները (ատոմակայանը փակելու մասին) նախաձեռնվում են արհեստականորեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն: ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծում այդ կետը ձևակերպված է՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Լրագրողի հարցին, թե արդյոք նոյեմբերին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր է խոսք գնա դրա փակման մասին, Հայաստանի նախագահը պատասխանել էր՝ «Ոչ, ոչ: Համաձայնագրում նման կետ չկա»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...