Գյուղացիներից շատերը չեն կարողանում հողի հարկը վճարել. նրանց ասել են՝ դատի կտանք
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս պահին Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում 70 հարկատու հողի հարկը չի կարողացել վճարել: Օրեր առաջ էլ մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համայնքապետերին առաջարկել է հողի հարկի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց խոշոր պարտքերի բռնագանձման վերաբերյալ սեղմ ժամկետում համապատասխան հայցեր ներկայացնել դատարան:
Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարտատերերին այդ մասին տեղյակ է պահել:
«Առաջիկայում ես կաշխատեմ բոլորին տեղեկացնել և ասել՝ եթե մոտ ժամանակներս չմուծեն, դատարան են տալու: Պետք է մի բան անեն՝ վճարեն, որ չընկնեն տույժ– տուգանքների տակ»,– ասաց նա:
Օհանյանը, սակայն, վստահեցրեց՝ անպարտաճանաչ հողագործ չկա, պարտավորությունները մինչև վերջնաժամկետ կկատարեն:
«Մարդիկ վարկեր են գնում վերցնում, կբերեն հարկերը կվճարեն: Սպասում են նաև գործարանների գումարներին: Մեկը սպասում է «Նոյան»–ի գումարներին, մյուսները՝ այլ գործարանների: Շատ ընկերություններ դեռ մթերած պտուղ– բանջարեղենի գումարները չեն վճարել»,– փոխանցեց Հովսեփ Օհանյանը:
Անբարենպաստ գյուղատնտեսական տարվա պատճառով հողի մշակը եկամուտ չի կարողացել ստանալ: Այստեղ բանջարաբուծությամբ և անասնապահությամբ են զբաղվում:
«Անհաջող էր տարին: Շոգերի պատճառով բերքատվությունը նվազեց՝ պտուղը քոլին չորացել էր: Փող չկարողացանք աշխատել: Մեր աշխատանքն է, սիրով հողագործությամբ ենք զբաղվում, բայց եկամուտ չենք կարողանում ստանալ»,– ասացին հողագործները:
Պարտատերերի մեջ նաև նախորդ տարվանից հարկերը չմուծողներ կան: Վճարումները չկատարելու պատճառներ ունեն:
«Կարկուտ եղավ նախորդ տարի, եկամուտ չունեցանք, հարկերը չտվեցինք, ու գնալով պարտք կուտակվեց»,– բացատրեցին նրանք:
Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակն այս տարի նվազել է: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 0,2%–ով:
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 2033354,3 հազար դրամի դիմաց կազմել են 1699182,1 հազար դրամ, կատարողականը՝ 83,6%: Կան համայնքներ, որոնք 50%–ից ցածր ցուցանիշներ են ապահովել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...