Գիտնականները կապ են գտել հետաքրքրասիրության և կյանքի տևողության միջև
Մադրիդի համալսարանի մասնագետները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել բնավորության որոշակի գծերի և կյանքի տևողության միջեւ:
«Journal of Happiness Research»-ում հրապարակված փորձարկման տվյալները ցույց են տվել, որ առողջ երկարակեցությանը նպաստող հիմնական գործոնները երախտագիտություն և կարեկցանք ցուցաբերելու ունակությունն է, կենսուրախությունը, աշխուժությունը և, հատկապես, հետաքրքրասիրությունը:
Հետազոտությանը մասնակցել է 100-107 տարեկան մոտ 14 հազար մարդ։ Գիտնականները ուշադիր ուսումնասիրել են նրանց ապրելակերպի առանձնահատկությունները և պարզել բնավորության այն գծերը, որոնք օգնում են երկար ապրել։
Ամենակարևոր հատկանիշը հումորի զգացումով ուղեկցվող լավատեսությունն է։ Դրանք նվազեցնում են սթրեսի ուժգնությունը, որն անխուսափելիորեն ուղեկցում է մարդկանց: Իդեալում, լավ կլինի նաև հավատացյալ մարդ լինել, սա շատ լուրջ հոգեբանական աջակցություն է:
Թեև, նույնիսկ առանց մարդկանց ճակատագրերի վրա աստվածային ազդեցության վստահության էլ, մարդն ունակ է լավագույնի հույս ունենալ: Չպետք է կենտրոնանալ բացասականի վրա, կարևոր է ներել ուրիշներին և ինքներդ ձեզ թերությունների և սխալների համար. սա նույնպես լավ առողջություն և կայուն նյարդային համակարգ ունեցող մարդկանց բնորոշ հատկություններից մեկն է: Ինչն անկասկած ազդում է կյանքի տևողության վրա:
Հոգեկան բարեկեցության համար կարևոր է նաև կրթությունը և մտավոր ակտիվությունը: Դրանք ավելացնում են կենսուրախությունը և բարձրացնում ընդհանուր հուզական տրամադրվածությունը:
Վերջապես, ակտիվ երկարակեցության որոշիչ գործոններից մեկն էլ հետաքրքրասիրությունն է: Եթե մարդուն անընդհատ ինչ-որ բան է հետաքրքրում, նա ավելի է կապված կյանքի հետ։ Ճանաչողական գործունեությունը խրախուսում է մարդուն զարգանալ և առաջ շարժվել: Նա չի կենտրոնանում մանրուքների վրա, ինչը օգնում է պահպանել էներգիան և ուժը՝ նպաստելով օրգանիզմի առողջացմանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում