Կրճատումներ տուբդիսպանսերում․ աշխատակիցները գանգատվում են, ԱՆ-ն՝ հերքում
Հայաստանի Առողջապահության նախարարության տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի 15 աշխատակիցներ կրճատվելու են, իսկ արտաթոքային տուբերկուլոզի բաժանմունքը միավորվելու է թոքերի վիրաբուժության բաժանմունքի հետ։ NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ կենտրոնի աշխատակիցները պատմել են, որ հենց նման տեղեկություն են իրենք վերջերս ստացել բուժկենտրոնի ղեկավարությունից։ Աշխատակիցների խոսքով՝ բոլոր մարդիկ, որոնք կկրճատվեն, բավականին երկար աշխատել են բուժկենտրոնում, բայց դեռ չեն հասել կենսաթոշակային տարիքին։ Նրանց մեծ մասը անապահով ընտանիքներից է, ապրում է աշխատավարձով։
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ կրճատվում է ոչ թե 15, այլ 5 աշխատակից, նրանցից ոչ մեկը բժիշկ չէ, միայն կրտսեր անձնակազմի անդամներ են։
Հայրապետյանի խոսքով՝ քանի որ Հայաստանում տուբերկուլոզի հետ կապված իրավիճակը լավանում է, իսկ հիվանդների, այդ թվում հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը ՝ նվազում, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում իրականացնել հակատուբերկուլոզային կենտրոնների աշխատանքի կազմակերպման շտկումներ ու անհրաժեշտության չափով վերակազմակերպել որոշ ծառայություններ։ Մասնավորապես, հիմա ծրագրում են կրճատել բուֆետի աշխատակցուհիներին, քանի որ նրանց ծառայությունների անհրաժեշտությունն այլեւս չի լինի՝ հիվանդները կստանան արդեն պատրաստի սնունդ։
Ինչ վերաբերում է երկու բաժանմունքների միավորման մասին լուրերին՝ ապա այդ լուրերը, Արմեն Հայրապետյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում։ «Բոլոր բաժանմունքները մնում են իրենց տեղերում։ Արտաթոքային բաժանմունքը վերանվանվել է արտաթոքային ծառայության, բայց ծառայության ղեկավարը նույնն է մնացել՝ Լեւոն Խալաթյանը ու նա շարունակելու է աշխատել այդ ծառայությունում իր անձնակազմի հետ միասին»,- ասում է տնօրենը։
Ինչ վերաբերում է բուժքույրերին՝ ապա տնօրենի խոսքով, կազմակերպվել է մրցույթ, որպեսզի բուժկենտրոնում միայն լավագույնները մնան։ Մի քանի բուժքույրերի իրոք կրճատել են, բայց նրա խոսքով դա կենտրոնի աշխատանքի վրա չի անդրադարձել։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...