Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Սյունիք Միրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնությունները Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներով ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցը Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան Վերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. Մակրոն

ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է
Հայաստան

ՀՀ-ում վաճառվում են կապարի թույալտրելի խտությունը գերազանցող ներկեր, ամենից շատ տուժում են երեխաները

Հայաստանում կապարի սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ) գերազանցող ներկերի վաճառքի խնդիրը մնում է չլուծված, հաղորդում է «ԷկոԼուրը»: Ներկերում կապարի պարունակության գերազանցումները հայտնաբերվել են դեռ 2011 թ-ին` «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» եւ «Խազեր» ՀԿ-երի կատարած հետազոտությունների արդյունքում: 2016 թ-ին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն կրկնակի ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու համար արդյոք պետությունը ձեռնարկել է միջոցներ խնդիրը լուծելու ուղղությամբ:

Ուսումնասիրության արդյունքները կազմակերպության փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կանաչ իրավունքները, խախտումները եւ պաշտպանություն» խորագրով քննարկման ժամանակ:

«Ուսումնասիրել ենք մոտ 20 առեւտրի կետեր եւ հայտնաբերել կապարի պարունակության գերազանցում կենցաղային ներկերում: Այդ խնդիրն առկա է առ այսօր», - ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Փորձագետը շեշտեց, որ Հայաստանում ընդունված կապարի ՍԹԽ-ն 5000 ppm է, իսկ միջազգային ընդունված նորմը` 90 ppm, այսինքն, Հայաստանում այն 56 անգամ բարձր է:

Կապարը բնական թունավոր մետաղ է, հաճախ օրգանիզմ է ներթափանցում ջրի, սննդի միջոցով, կարող է ունենալ անդառնալի հետեւանքեր: Այս առումով առավել խոցելի խմբերը երեխաներն են եւ հղի կանայք:

«Ներկերը հիմնականում օգտագործում են փակ տարածության մեջ, ներկում ենք պատերը, պատուհանները, դռները: Եթե այդ ներկերը կապար են պարունակում, տան վերանորոգման ժամանակ կապարը փոշու հետ, շնչառության միջոցով, անցնում է օրգանիզմ, վերանորոգման ժամանակ ընտանիքի անդամները մնում են տանը եւ շնչում են այդ օդը: Մեկ այլ օրինակ. Դպրոցներում, մանկապարտեզներում մի քանի տարի անց, երբ ներկը քայքայվում, թափվում է, երեխաները սիրում են ամեն ինչի ձեռք տալ, տանում են բերանը, եւ այդպես փոխանցվում է օրգանիզմ: Մենք տեսնում ենք սոցիալական իրավունքների խախտում, հատկապես երեխաների: Անգամ նվազագույն քանակն ազդում է երեխաների առողջության վրա, կրում է անդառնալի բնույթ: Արյան մեջ կապարի պարունակության նույնիսկ չնչին գերազանցումը հանգեցնում է երեխաների մտավոր զարգացման գործակցի նվազման, գիտելիքների յուրացման վատթարացման, ազդում իմունային եւ վերարտադրողական համակարգերի վրա, առաջացնում է սակավարյունություն, արյան ճնշման բարձրացում, երիկամների անբավարարություն եւ այլն: Երեխան սոցիապալես չի կարող ինտեգրվել միջավայր», - ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Փորձագետը թվեց օրենքները, որոնք պաշտպանում են երեխաների իրավունքները. «1989 թ-ի ՄԱԿ-ն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, 1992 թ-ին Հայաստանը միացել է այդ կոնվենցիային: 1996 թ-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը»:

Կապարը նաեւ բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա: Քանի որ Հայաստանում չկա քիմիական մաքրում, բոլոր վտանգավոր նյութերը, այդ թվում կապարը, լցվում են բաց ավազաններ եւ թունավորում շրջակա միջավայրը:

Որպես պատասխանատու մարմիններ Քնարիկ Գրիգորյանն առանձնացրեց ներկեր արտադրող ընկերություններին, պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների եւ առողջապահության նախարարություններին, «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին: «Գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ շուկայում չկա մշտական հսկողություն», - նշեց փորձագետը:

NEWS.am