Հայրական գյուղում գնացել են հավաքի, մարդ չի եղել, գյուղապե՞տն է մեղավոր
«Հայկական ժամանակ». Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Սիսիանի քաղաքապետ եւ համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանը սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի: Նշվում է, որ Սարգսյանը խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ: Նշվում է նաեւ, որ օրերս խիստ նկատողություն է ստացել Ույծ գյուղի ղեկավարը, քանի որ ԲՀԿ թեկնածու Կարեն Համբարձումյանի հավաքին ներկա է եղել նաեւ համայնքապետարանի մի աշխատակցուհի։ Ույծը Կարեն Համբարձումյանի հայրական գյուղն է:
Այս կապակցությամբ «Հայկական ժամանակին» Սիսիանի համայնքի ղեկավարի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանը ասաց, որ իր քարոզարշավն անցնում է նորմալ, կառուցողական մթնոլոտում, ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի եւ որեւէ խոչընդոտի ինքն ու իր թիմակիցները չեն հանդիպում՝ չի էլ կարող խոչընդոտ լինել:
Սիսիանի գործող քաղաքապետ, համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Սարգսյանն էլ ասաց. «Կամ գյուղացուն համայնքի ղեկավարն ինչպե՞ս կարող է ասել՝ գնա, կամ մի գնա ինչ-որ մեկի հավաքին: Ուղղակի մարդիկ չեն ուզում գնալ հավաքի ու չեն գնում, դա նրանց կամքն է: Իրենց հայրական գյուղում գնացել են հավաքի, մարդ չի եղել. եթե մարդ չի եղել, ուրեմն գյուղապե՞տն է մեղավոր: Բացի դա՝ պատահական են գնացել, ոչ ոք չի իմացել, որ իրենք գնալու են քարոզարշավի, դրա համար էլ գյուղացիները չեն գնացել հանդիպման: Այդ գյուղում 250-300 հոգի մարդ է ապրում, մնացածն ինչո՞ւ չեն գնացել. լավ՝ ենթադրենք, թե գյուղապետն իր 4-5 աշխատողներին՝ իրենց ընտանիքներով, չի թողել գնան հանդիպման, իսկ մնացած 250-300 հոգի՞ն»,- մեկնաբանեց Արթուր Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ընդամենը 5 օրից՝ նոյեմբերի 5-ին, ի թիվս այլ համայքնների, Սիսիանում եւս անցկացվելու են խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ. ՀՀԿ-ն Սիսիանում առաջադրել է գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն՝ Կարեն Համբարձումյանի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...