Գիտնականները հայտարարել են, որ վիկինգները ապակեպատ պատուհաններ են կառուցել
Danish Journal of Archaeology-ում հրապարակված հոդվածում Université d'Orléans-ի պատմաբանները վերլուծում են պեղումները, որտեղ զգալի քանակությամբ ապակու բեկորներ են հայտնաբերվել, որոնք, ինչպես ասում են, ծառայել են ոչ միայն գործնական, այլև ծիսական նպատակների:
Վերջին 25 տարիների ընթացքում այս արտեֆակտները համարվում էին ոչ պատմական երևույթներ, սակայն նոր հետազոտությունները մատնանշում են դրանց հնարավոր ազդեցությունը այն ժամանակվա պատուհաններիկառուցվածքի վրա, հաղորդում է Planet Today-ը:
Ըստ հոդվածի հեղինակների, LA-ICP-MS մեթոդով կատարված ապակու այս նմուշների քիմիական բաղադրության վերլուծությունը հուշում է, որ այդ ապակու բեկորները պետք է թվագրվեն 9-11-րդ դարերով։ Հումքի ներմուծման երկու հիմնական ուղի է հայտնաբերվել. մեկը տանում է դեպի վաղ առևտրի կենտրոններ՝ կապված արևելյան միջերկրածովյան ապակու տեսակների հետ, իսկ մյուսը վկայում է մայրցամաքային ազդեցության մասին, որն արտացոլված է արիստոկրատական բնակավայրերում հայտնաբերված ապակու մեջ:
Ուսումնասիրությունը նաև ենթադրում է, որ հայտնաբերված ապակու բեկորները, հավանաբար, օգտագործվել են այն ժամանակվա փայտե շենքերում ապակեպատ պատուհաններ պատրաստելու համար:
Բացահայտումը լույս է սփռում շինարարական ասպարեզում վիկինգների տեխնոլոգիական առաջընթացի վրա և նոր տվյալներ տալիս այն ժամանակվա հարակից մշակույթների առևտրային կապերի ու շփումների վերաբերյալ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից