Կուրիլյան կղզիները, Ճապոնիան եւ ԱՄՆ-ի պարտավորությունը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան երկրի պառլամենտում անուղղակիորեն հայտարարել է, որ Հարավային Կուրիլների հանձնման դեպքում, դրանց վրա կտարածվեն Ճապոնա–ամերիկյան պայմանագրի հինգերորդ հոդվածի՝ ԱՄՆ–ի կողմից փոխադարձ համագործակցության եւ անվտանգության երաշխիքների ապահովման պարտավորությունները։
Դա նշանակում է, որ ԱՄՆ–ն պետք է պաշտպանի այդ կղզիները այնպես, ինչպես Ճապոնիայի ամբողջ տարածքը։
«Ճապոնիայի եւ ԱՄՆ–ի պայմանագրով Ճապոնիայի բոլոր շրջանների վրա տարածվում է հինգերորդ հոդվածը»,–ասել է Կիսիդան։ Այդպիսով նա պատասխանել է ճապոնական պառլամենտի ստորին պալատի ներկայացուցիչների բյուջետային հանձնաժողովում հնչեցված հարցին, թե արդյոք փոխադարձ համագործակցության եւ անվտանգության ապահովման երաշխիքների Պայմանագիրը տարածվելու է այդ կղզիների վրա, եթե Ռուսաստանը հանձնի դրանք։
Տոկիոն հավակնում է ստանալ հարավկուրիլյան՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան եւ Հաբոմաի կղզիները, Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման պայմանով, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այդպես էլ չի ստորագրվել։ Ներկայումս Ռուսաստանի եւ Ճապոնիայի կառավարությունները ակտիվորեն համագործակցում եւ բանակցում են հաշտության պայմանագրի ուղղությամբ, այդ թվում նաեւ պատրաստվում են քննարկել Հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեության հնարավորությունը, որոնք Ճապոնիան իրենն է համարում։ Մոսկվայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ հարավային Կուրիլները ԽՍՀՄ կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ նրանց նկատմամբ ռուսական ինքիշխանությունը ունի միջազգային–իրավական ձեւակերպում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Կուրիլյան կղզիների վերաբերյալ տարածքային վեճերի վերաբերյալ Ճապոնիայի վարչապետի հետ բանակցությունների նախաշեմին հայտարարել էր, որ Մոսկվան «տարածքային առեւտուր չի անում»՝ վճռորոշ անվանելով երկրների միջեւ հաշտության պայմանագրի պրոբլեմը։
Օրերս Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այցելել է Վաշինգտոն եւ բանակցել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ստանալով ԱՄՆ–ի կողմից Ճապոնիայի անվտանգության ապահովման պարտավորությունների հավաստիացումը։
Նաեւ ԱՄն պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հավաստիացրել էր, որ ԱՄՆ նոր վարչախումբը մտադիր է իրականացնել Ճապոնիայի պաշտպանության պարտավորությունները, այդ թվում Չինաստանի հետ վիճելի Սէնկակու կղզիների, որոնք չինացիները համարում են իրենցը եւ անվանում են Դյաոյույդաո։ Թիլերսոնը ընդգծել է, որ այդ կղզեխումբը «գտնվում է ճապոնիայի իրավասության տակ եւ նրա վրա տարածվում են ԱՄՆ–ի եւ Ճապոնիայի միջեւ փոխադարձ համագործակցության եւ անվտանգության երաշխիքների պայմանագրի հինգերորդ հոդվածի դրույթները»։
Top-News.am


















































Ճապոնիայում ուժգին երկրաշարժից միայն 64 մարդ է զոհվել շնորհիվ որակյալ շենքերի
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվն անցել Է 140-ից
Առնվազն 3 զոհ, տասնյակ վիրավորներ
Ճապոնիան ՌԴ-ին ափսոսանք է հայտնել՝ կապված Կուրիլներում զորավարժությունների հետ
Ճապոնիան իր դեսպանատունը Երուսաղեմ չի տեղափոխի
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)