Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Սյունիք Միրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնությունները Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներով ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցը

Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում
Քաղաքականություն

«120 կգ քաշով երիտասարդը բալերոն է ձևակերպվում, որ բանակից խուսափի»

– Պարոն Մանուկյան, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում են ակադեմիական տարկետման կարգի փոփոխություններ: Ըստ այդ փոփոխության՝ ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին, որոնք ուսումնառությունից հետո կպարտավորվեն բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։ Հանրության որոշ շերտեր այս փոփոխությունը համարում են վտանգավոր բարձրագույն կրթական համակարգի և գիտության զարգացման համար: Դուք՝ որպես և՛բանակին, և՛ գիտությանը մոտ կանգնած գործիչ, ի՞նչ կարծիք ունեք այդ փոփոխության վերաբերյալ:

– Իհարկե, այս նախագիծը լավ կյանքից չի: Մի կողմից՝ երկրի անվտանգությունն ապահովելու լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից՝ նվազած ծնելիություն և արտագաղթ: Բացի այդ, մեր սպայական կազմը, որի մի մասը ձևավորվել է Արցախյան պատերազմի ընթացքում, մյուս մասը՝ Խորհրդայիին Միության բանակից Հայաստան տեղափոխված մեր հայրենակից սպաներից, արդեն ծերանում է, նոր կրթված սպայական կազմի անհրաժեշտություն կա: Երբ խոսում եմ արտագաղթի և ժողովրդագրական խնդիրների մասին, դա առանձին քննարկելու խնդիր է, շատ կարևոր: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և այս իրավիճակում պետք է որոշումներ ընդունել: Ինչ վերաբերում է այն հարցին՝ դա կհարվածի գիտությանը, թե ոչ, ապա պետք է ասել, որ օրենքը դրական կողմեր ունի և ունի հետևանքներ, որոնք այնքան էլ դրական չեն կարող լինել: Դրականն այն է, որ մինչև հիմա իսկապես բանակից ազատվելու միջոց էր դարձել գիտության մեջ խցկվելը, և քանի որ սահմանափակ քանակությամբ տեղեր կային ասպիրանտուրայում և այլն, մարդիկ ծանոթով, փողով զբաղեցնում էին այդ տեղերը՝ շատ անգամ դուրս թողնելով ավելի արժանավոր երիտասարդներին: Կար կոռուպցիա: Այս օրենքը գոնե մաքրում է այդ ասպարեզը: Գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու և ցանկություն ունեն, ոչ թե գալիս են բանակից ազատվելու համար: Այսինքն՝ կնվազի կոռուպցիան, կնվազեն բացասական երևույթները, կդժվարանա որոշ պաշտոնյաների՝ իրենց երեխաներին բանակից ազատելու ճանապարհը, և այդ տեսանկյունից գիտության համար դրական կողմ կա: Բացի ամեն ինչից, հայրենիքի պաշտպանությունը վերաբերում է բոլորին հավասարապես Ինչ վերաբերում է բացասականին, ապա պետք է ըստ ոլորտների նայել:

Օրինակ՝ ոչ բնական գիտություններով զբաղվող գիտնականները մեծ մասամբ գիտական աշխատությունները գրում են հասուն տարիքում, որովհետև շատ կարևոր է, թե ինչ կյանք ես ապրել, ինչ փորձ ու գիտելիքներ ես կուտակել: Այս տեսանկյունից, կարծում եմ, բանակ գնալը վնաս չի բերի, ընդհակառակը, ավելի հասուն կլինեն իրենց ասպարեզներում:

Բնական գիտություններում մի քիչ ուրիշ է, հատկապես՝ մաթեմատիկայում: Անհնարին թվացող շատ հայտնագործություններ կատարվում են հենց երիտասարդ տարիքում, քանի որ մարդու ուղեղն այդ տարիքում ավելի շատ է ունակ բացահայտելու անհնարին թվացող երևույթներ: Եվ պատահական չէ, որ շատ մաթեմատիկոսներ իրենց հայտնագործությունների հիմքը դնում են 20-21 տարեկան հասակում: Եվ այդ ժամանակ նրանց կտրելը գիտությունից վտանգավոր է:

Օրինակ՝ ֆրանսիացի մաթեմատիկոս Գալուան, որը 1811 թվականին մենամարտի ժամանակ զոհվել է 20 տարեկան հասակում, համարվում է ժամանակակից բարձրագույն հանրահաշվի հիմնադիրը և մաթեմատիկայի ամենահայտնի դեմքերից մեկն է: Մեր հայրենակից Մերգելյանը 22 տարեկան էր, երբ լուծեց Բերնշտեյնի պրոբլեմը և դրանով մտավ մաթեմատիկայի պատմության մեջ: Այսինքն՝ այդ տարիքը շատ կարևոր է, և մյուս բնական գիտություններում էլ խզումը դրական էլեմենտ չի ունենա: Բայց քանի որ հիմա բանակում մեծ արագությամբ զարգանում է ռազմարդյունաբերական համալիրը, ինչպես կան սպորտսմենների և այլ գումարտակներ, կարծում եմ, որ ռազմարդյունաբերական համալիրը կստեղծի համապատասխան ինստիտուտներ հենց բանակի ներսում, որ այդ շնորհալի երիտասարդները կարողանան, բանակում ծառայելով, չկտրվել նաև իրենց մասնագիտությունից:

Ավելի դժվար է, օրինակ, դաշնակահարների կամ ջութակահարների դեպքում, որովհետև նրանք օրական մի քանի ժամ պետք է պարապեն, մատներն անընդհատ վարժանք ենք պահանջում: Կամ ենթադրենք բալերոնների հարցը, և այլն: Շատ դժվար է մի մասի համար բացառություններ սահմանել, որովհետև հենց այդ ճեղքը բացում ես, լցվում են բոլորը: Եվ մեկ էլ կտեսնես, որ 120 կգ քաշով երիտասարդը բալերոն է ձևակերպվում, որ բանակից խուսափի: Իմ կարծիքով՝ ակադեմիական տարկետման հետ կապված խնդիրը հետագայում կունենա նաև այլ լուծումներ, որոնց մեջ միայն դրականը կլինի, բայց մի շատ կարևոր բան կա: Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ շատերն իրենց երեխաներին փախցնում են բանակից, շատ անգամ արտագաղթում են բանակից ազատելու համար, այսինքն՝ հայրենիք պաշտպանելու այն զգացողությունը, որ բնական պետք է լիներ նման իրավիճակում գտնվող երկրում, շատերի մոտ, ցավոք սրտի, բացակայում է: Եթե հայրենասիրության, պատասխանատվության այդ մակարդակը չբարձրացվի, հետագայում շատ դժվար կլինի բանակի խնդիրները լուծել: Իհարկե, այստեղ ինչ-որ բան կախված է իշխանություններից, բայց ինչ-որ բան էլ կախված է հասարակությունից, որովհետև ես չեմ կարծում, որ Իսրայելի ներքին կյանքը լրիվ արդար է, չկա կառուպցիա և ամեն ինչ լավ է, բայց Իսրայելի ցանկացած քաղաքացի պատիվ է համարում բանակում ծառայելը: Այսինքն՝ բանակից խուսափելու այս պատճառաբանությունները գոնե կիսով չափ շինծու են: Դրա հետ միասին պետք է լուծել նաև բնակչության աճի հարցը: Ես կարծում եմ, որ իրականում հնարավոր է և´ տնտեսությունը զարգացնել, և´ ներքին կյանքը բարելավել:

Նույնիսկ կասեի, որ այնքան էլ համաձայն չեմ հանրապետության նախագահի այն զգույշ նշաձողին, որ 2040 թվականին պետք է հասնել բնակչության շուրջ 4 միլիոն թվի: Պետք է խնդիր դնել 5-6 միլիոնի, և կարծում եմ՝ լրիվ իրատեսական է այդ խնդիրը լուծել ծնելիության բարձրացման և ներգաղթի միջոցով։