Գիտնականները բացահայտել են հնդկական հինավուրց Սոպարա քաղաքի անկման պատճառը
Հնդկաստանի ափի հինավուրց քաղաքը խորհրդավոր կերպով լքվել է մոտ 2000 տարի առաջ։ Հիմա, ավերակների համակարգված ուսումնասիրությունից հետո, հնագետները գիտեն, թե ինչու են բնակիչները հեռացել։
Սոպարա քաղաքը, որ Մումբայից 60 մղոն հյուսիսում է եղել, մի ժամանակ Ասիան Եվրոպային կապող կարևոր առևտրային կենտրոն էր։
Current Science ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, արդեն մ․թ․ 1400 թվականից ծովային մայրաքաղաքը, որը միաժամանակ կրոնական կենտրոն էր, նպաստել է Հունաստանի, Պարսկաստանի և արաբական բնակավայրերի հետ առևտրին։
Սակայն Science in Poland-ի տվյալներով, քաղաքի բնակիչներն, ըստ երևույթին, հանկարծակի լքել են քաղաքը մոտավորապես երրորդ դարում։
2020 թվականին Լեհաստանի և Հնդկաստանի հնագետները ուղևորվեցին բացահայտելու Սոպարայի անկման գաղտնիքը․ ինչպե՞ս խոշոր առևտրային կենտրոնը վերածվեց ուրվական քաղաքի։
Ոչ ինվազիվ մեթոդների կիրառմամբ հնագետները մեթոդաբար ուսումնասիրեցին ավերակները։ Անօդաչու թռչող սարքերի միջոցով նրանք ստեղծեցին ավերակների եռաչափ մոդելը, որոնք 1 քառ․ մղոնից պակաս տարածք են զբաղեցնում։
Նրանք նաև ուսումնասիրեցին մակերևույթը՝ մետաղորսիչներով գետինը սկանավորելով և նեղ անցքեր փորելով, որ հայտնի են որպես հորատանցքեր, որոնք կարող են օգնել ժամանակի ընթացքում գնահատել երկրաբանական պայմանները։
Հորատանցքերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մոտ 2000 տարի առաջ քաղաքի ջրային ուղիներն աստիճանաբար լցվել են տիղմով։
Սոպարայի բնակիչները, հավանաբար, քաղաքը լքել են ջրային ուղիների աղտոտման պատճառով, որոնք քաղաքը կապում էին օվկիանոսին՝ ծովային առևտրային կենտրոնի կենսական ուժի աղբյուրին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից