«Սուրմալուի» պայթյունի գործով մահացածների հարազատները 314 մլն դրամի պահանջ են ներկայացրել
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով մահացած երկու քաղաքացիների իրավահաջորդները 314 մլն դրամի նյութական և ոչ նյութական վնասի հատուցման պահանջով հայց են ներկայացրել քննությունն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն: Պահանջում են առևտրի կենտրոնի պատասխանատուներից, պաշտոնատար անձանցից և պետությունից հօգուտ իրենց բռնագանձել մերձավորի կորստի կապակցությամբ 100-ական մլն դրամ և 114 մլն դրամ՝ պատճառված գույքային վնասի համար: Այս մասին գրում է hetq.am-ը:
Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է 15 մարդ, իսկ մեկ մարդ համարվում է անհետ կորած: Դրանից առաջ՝ 2021թ. ապրիլի 6-ին, առևտրի կենտրոնի տարածքում տեղի էր ունեցել հրդեհ: Երկու դեպքով էլ հարուցվել էին քրեական գործեր, և քննության արդյունավետության պատճառաբանությամբ դրանք միացվել են և այժմ գտնվում են ԱԱԾ-ի վարույթում:
«Հետքը» գրել էր, որ թե՛ տուժողները, թե՛ նրանց փաստաբանները դժգոհ են, որ հարուցված քրեական գործի քննությունը պատշաճ չի իրականացվում: Ավելին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին «մեղադրում» են կողմնակալ դիրքորոշումներ ունենալու մեջ:
Մեկ տարի է` փաստաբաններին չի հաջողվում հասնել «Սուրմալուն» շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գույքի վրա արգելանք կիրառելուն:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի