ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ապրիլի 8-ին ձեռք բերված երկշաբաթյա զինադադարի մասին համաձայնությունից վեց ժամ անց Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված, չկա նավագնացության ակտիվություն։ CNN-ը, հղում անելով փորձագետների կարծիքներին, հաղորդում է, որ կենսականորեն կարևոր ջրային այս ուղիով անցումը վերսկսելուց առաջ նավերը դրական ազդակների կարիք ունեն։
«Հրադադարն անհրաժեշտ առաջին քայլ է, բայց դա չի նշանակում, որ առևտրային նավագնացությունը նեղուցում անմիջապես կվերադառնա բնականոն հուն», - ամերիկյան հեռուստաալիքին ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպա և նավագնացության փորձագետ Չարլի Բրաունը։ Նա հավելել է, որ նախքան նավեր նեղուց ուղարկելը նավատերերը սպասում են ծովային անվտանգության ծառայություններից պաշտոնական խորհրդատվության։ Եթե առաջին նավերը Հորմուզի նեղուցով իրենց անցումը հաջողությամբ ավարտեն, դա կլինի «իրական ազդանշան», մյուսները կհետևեն նրանց, ասել է Բրաունը։
Մինչդեռ, ծովային ընկերությունները զգուշավոր են և սպասում են Իրանի զինված ուժերի հետ համակարգմանը։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը ներառում է առաջարկ, որը թույլ է տալիս Իրանին և Օմանին տարանցիկ վճարներ գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է Associated Press-ը։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կդադարեցնի «Իրանի վրա հարձակումները»՝ պայմանով, որ նույն ժամանակահատվածում կապահովվի նավերի անարգել անցում Հորմուզի նեղուցով։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին