Վերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարար
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունները լուրջ հարվածի տակ են հայտնվել տարածաշրջանում վերջին հարձակումներից հետո։ Նրա խոսքով՝ կողմերը մոտ էին բանակցությունների սեղանի շուրջ նստելուն, սակայն Իսրայելի հարվածները Իրանի տարածքին և դրան հաջորդած Իրանի հարվածները Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտներին խափանել են այդ գործընթացը։
Դարը Պակիստանի Սենատում ասել է, որ ինքը դեռ խաղաղ բանակցությունների հեռանկարի հույս ունի, բայց ստեղծված իրավիճակը զգալիորեն նվազեցրել է առաջընթացի հնարավորությունները։
Reuters-ի փոխանցմամբ՝ Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը, սակայն Սաուդյան Արաբիայի թիրախավորումից հետո աճել են մտավախությունները, որ դիվանագիտական ուղին կարող է ամբողջությամբ փակվել։
Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Պակիստանի քաղաքացիական և ռազմական ղեկավարությունը փորձում է պահպանել ԱՄՆ-Իրան բանակցությունների հնարավորությունը, իսկ այդ ջանքերին ներգրավված է նաև բանակի հրամանատար Ասիմ Մունիրը։
Սակայն, ըստ նույն աղբյուրների, եթե հարվածներից հետո լարվածությունն ավելի խորանա, խաղաղ կարգավորման փորձերը կարող են վերջնականապես տապալվել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին