Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին, որոնք տեղի կունենան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
«Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Շահբազ Շարիֆին և բարձր է գնահատել Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարի հասնելու համար, ինչպես նաև իր բարեմաղթանքներն է փոխանցել Պակիստանի ժողովրդին։ Նա հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին», - ասվում է Պակիստանի վարչապետի գրասենյակի՝ X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարությունում։
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները լինելու են ուղիղ: Բանակցությունների հիմքում լինելու է Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բնութագրել է որպես «աշխատանքային հիմք»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին