Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին Մենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտում Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով ԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծին Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունիԲավարիան հաղթանակով է հեռանում ՄադրիդիցՎենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացումՄասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններինՄենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտումՕդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանովԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծինԱնչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՁերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարըԻսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. ՆեթանյահուԻրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համարՀամբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինReuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրներիԻրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքումՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամՀորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվումՀայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումըՊարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթըՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման ՍահակյանըԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծԲջնիի ամրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետՀօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԳագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի ՀայաստանինԱնդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքինԱրմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելՆախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունելՀայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսինԲրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունըԱյս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված էՄեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՈւժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾԹրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվելԱնի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲԱրհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համարՎերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը «Քաղաքակիրթ» ազգը կհաղթի «բիրտ ուժին». Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարըՆավթի գները նվազել են Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետոԶենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել, չորս անձ ձերբակալվել էՀրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրըՔրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՎենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համարԻրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդական
Հայաստան

Փաշինյանն ու իր վարած կործանարար քաղաքականությունը այնպիսի մասշտաբի զուլում են, որ դրա կողքին խամրում են խիղճ և պատիվ ունեցող մարդկանց նախկին տարաձայնությունները

Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից․

«Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին` նույնքան աներես են, հակահիգիենիկ, գարշելի, բազմաթիվ և տձև: Հայտնի է, որ տառականների դեմ պայքարը, Նիկոլի ստերի նման, պահանջում է համառություն և հետևողականություն, հակառակ դեպքում նրանք այնքան կշատանան, որ միևնույն վայրում անհամատեղելի կլինեն ցանկացած նորմալ մարդու հետ: Նիկոլի ստերն էլ, տառականների պես, սպրդում են ցանկացած հարմար բնական բացվածքից, հարմար ճեղքից, յուրային ԶԼՄ-ներից:

Այդ գարշանքը պարբերաբար թափվում է մեր գլխին` ոչ միայն, երբ նա բացում է իր փտած երախը, այլև, օրինակ, ընտանեկան թերթի` «ՀԺ»-ի էջերից: Օրերս այդպիսի մի հրապարակման հանդիպեցի, որը նվիրված էր Սերժ Սարգսյանի արձագանքին` Վարդան Օսկանյանի հայտնի առաջարկությանը, և այդ առիթով «բանակցային ժառանգության» չարչրկված մանիպուլյացիաներին: Այդ արտաթորանքի մակարդակը մի քիչ էր «բարձր» թերթի գլխավոր խմբագրի արդեն ֆիրմային դարձած թանգարանային մինի-շորտիկներից և տպավորություն էր թողնում, որ Նիկոլի հիշատակած «սառը ավտոբուսը» մի քանի անգամ անցել է սույն տափակ թեզերի հեղինակի` Փաշինյանի վրայով:

Համաձայնեք, որ կատարյալ անմեղսունակ պետք է լինել Շուշիում Մեհրիբանի հետ մուղամ լսելու պատրաստ անձի թերթում հեգնել այլոց երաժշտական նախասիրությունները, այն էլ հոդվածում կարմիր թելի պես անցնող նման ռազբիս կլկլոցներով:

Նիկոլն անկեղծորեն զարմանում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ աջակցում է Օսկանյանի առաջարկին, ում հետ քաղաքական հարաբերությունները երբեք, մեղմ ասած, մտերմիկ և փայլուն չեն եղել: Իրականում, սակայն, այդտեղ զարմանալու որևէ բան չկա. Փաշինյանն ու իր վարած կործանարար քաղաքականությունը այնպիսի մասշտաբի զուլում են, որ նրա կողքին խամրում են խիղճ և պատիվ ունեցող մարդկանց նախկին տարաձայնությունները: Կարճ ասած` ինչքան ձախողակ և տխմար պետք է լինել, որ քեզնից պրծնելու համար ստիպես համագործակցել այլ պայմաններում իրար հետ անհամատեղելի գործիչներին:

Միանշանակ կարելի է պնդել, որ «լուծող էին, թող լուծեին» վուլգար կռուտիտը Նիկոլի սիրած ստերից է, որն իր պրիմիտիվագույն և տափակագույն ողջ ուժով իջնում է ընթերցողի գլխին: Այդ մանիպուլյացիայի հակաթույնը շատ պարզ է և հասանելի: Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը հյուսված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ, հայկական կողմը երբեք դեստրուկտիվ հայտարարություններով միջազգային հանրության մոտ գիժ չի ընկալվել, հայկական զինված ուժերը մշտապես պատրաստ էին հետ մղել դիվանագիտական ճակատում պարտվող և մարտադաշտում արկածախնդրության դիմող ադրբեջանական ագրեսորներին:

Բանակցային գործընթացը միշտ էլ զիգզագաձև է եղել իր ակտիվացումներով և փակուղիներով` մինչ այն պահը, երբ Փաշինյանը տարավ այն, ինչպես ռուսներն են ասում` под откос:

Իսկ վերջին պատերազմից հետո 3 դիտավորյալ հակահայ ճակատագրական դիրքորոշում որդեգրած Նիկոլը շարունակում է ճամարտակել, թունավոր սողունի պես գալարվել՝ հայ ժողովրդի անխուսափելի վրեժից ժամանակավորապես խուսանավելու համար:

2021 թվականից այս կողմ այդ երեք դավաճանական թեզերը, որոնք խորացրեցին աղետը, հետևյալն են`

1. Ալմա-Աթայի հռչակագրի մեյդան բերելը, որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմք:

2. «Նշաձողն իջեցնենք» սրանց սրիկայությունը: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը ոչ թե իջեցրել է նշաձողը, այլ գցել մեր ոտքին: «Նշաձողը իջեցնում ենք, որ հետո բարձրացնելու տեղ ունենանք»,-բարբաջում էր Նիկոլը եթերներից մեկում:

3. Հայ-ադրբեջանական բանակցությունների տարանջատումն արցախյան հարցից, որը, ինչպես խոստովանել էր Արարատ Միրզոյանը, հենց ադրբեջանական առաջարկ էր:

Մեկ այլ լկտիություն է տեղ գտել վերոնշյալ հոդվածում. մեզ ասում են` ո՞նց, դուք ուզում եք նոր կետի՞ց սկսել բանակցությունները, մոռացե՞լ եք, երբ Փաշինյանը նույն բանն ասեց` պատերազմ եկավ մեր գլխին:

Այն վայրում, որտեղ ես հիմա գտնվում եմ, նման անբարոյականություն իրենց թույլ տվող մարդկանց այլ կերպ են կոչում, սակայն ես կխնայեմ ձեր ականջներն ու աչքերը: Ընդամենը երկու բան կընդգծեմ:

Առաջինը, Օսկանյանի առաջարկի հիմքում ոչ թե նոր «սեփական կետն» է, այլ վերադարձ Արցախի հիմնախնդրի բուն էությանը, ակունքին, հիմնաքարին` ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Եվ, երկրորդը, Օսկանյանի առաջարկի կամ ՀԱՅԱՔՎԵ-ի դեպքում այդ ի՞նչ նոր պատերազմի վտանգի մասին եք խոսում դուք, երբ հետևողականորեն և հաճույքով տրվում եք Ադրբեջանին, սակայն անգամ այդ պարագայում խոսում եք նոր պատերազմի վտանգի և էթնիկ զտումների հեռանկարի մասին:

Մի խոսքով: Մենախցում ստիպված նայում եմ հեռուստացույց, անգամ` գովազդները: Եվ ահա, պարզվում է, որ անգամ ռուլոններով հայտնի նպատակների համար թողարկվող Papia-ն, որպեսզի ավելի փափուկ և հաճելի լինի, արդեն ավելի շատ բամբակ է պարունակում: Իսկ Նիկոլի «ՀԺ»-ն ոնց եղել է շուշաթուղթ, այդպիսին էլ մնացել է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ,
«Նուբարաշեն» ՔԿՀ
11.07.2023»։