Հերքվել է առողջության համար ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինների օգտակարությունը. BMC Medicine
Թայբեյի բժշկական համալսարանի գիտնականները Չինաստանում հերքել են գիտական աշխատանքի արդյունքները, որոնք ցույց էին տվել օրգանիզմի համար ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինների օգտակարությունը։ Հետազոտությունը հրապարակվել է BMC Medicine ամսագրում։
Նախորդ գիտական հետազոտությունը ցույց էր տվել, որ ալկոհոլի փոքր ճափաբաժինները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա։ Հեղինակներն օգտագործել էին Առողջության վիճակի մասին ազգային հարցման տվյալների հավաքածուն, հարցումն իրականացվել էր 1997-2014թթ.։ Ընտրանքում ներառված էր ավելի քան 900 հազար մարդ։ Թիմը ձեւավորել է J-կերպ կոր, որտեղ ալկոհոլի օգտագործման ցածր մակարդակները կապված են առողջության համար օգտակարության եւ բոլոր պատճառներից մահացության ռիսկերի նվազման հետ, սակայն օգտագործման որոշակի շեմն անցնելուց հետո ռիսկերն ավելանում են։
Նոր աշխատանքի հեղինակները որոշել են ստուգել այդ արդյունքները. նրանք իրականացրել են ավելի քան 100 հետազոտությունների մետաանալիզ մոտ կես միլիոն մասնակցով՝ որպես հսկիչ խումբ օգտագործելով այն մարդկանց խումբը, որոնք ողջ կյանքում ալկոհոլ չեն օգտագործել։
Պարզվել է, որ ալկոհոլի ցածր չափաբաժիններից մահացության ոչ մի նվազում էլ չի նկատվել։ Հեղինակների խոսքով՝ հավանաբար, նախորդ աշխատանքում գիտնականները սխալվել են գծապատկերը կազմելիս։
«Մեկնաբանելով J-կերպ կորը ալկոհոլի օգտագործման եւ առողջության ռիսկերի միջեւ՝ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել հակադարձ պատճառահետեւանքային կապը։ Մարդիկ, ովքեր ալկոհոլ չեն օգտագործում, գուցե արդեն թույլ առողջություն ունեն, այն դեպքում, երբ ով ակտիվ է եւ հոգում է իր առողջության մասին, կարող է խմել չափավոր քանակությամբ՝ այլ պրակտիկաների հարազատ մնալով, որոնք կարող են օգուտ բերել»,- նշել են հեղինակները։
Ավելին, գիտնականները նշել են, որ օրգանիզմի վրա ալկոհոլի նպաստավոր ազդեցության մասին պնդումը կարող է որոշ մարդկանց մղել դրա չափից ավելի օգտագործման եւ կախվածության առաջացման։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից