Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին Մենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտում Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով ԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծին Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա ԼուչեսկունՎլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանըԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունիԲավարիան հաղթանակով է հեռանում ՄադրիդիցՎենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացումՄասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններինՄենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտումՕդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանովԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծինԱնչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՁերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարըԻսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. ՆեթանյահուԻրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համարՀամբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինReuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրներիԻրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքումՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամՀորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվումՀայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումըՊարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթըՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման ՍահակյանըԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծԲջնիի ամրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետՀօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԳագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի ՀայաստանինԱնդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքինԱրմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելՆախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունելՀայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսինԲրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունըԱյս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված էՄեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՈւժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾԹրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվելԱնի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲԱրհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համարՎերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը «Քաղաքակիրթ» ազգը կհաղթի «բիրտ ուժին». Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարըՆավթի գները նվազել են Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետոԶենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել, չորս անձ ձերբակալվել էՀրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրըՔրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից
Հայաստան

Ազատում զոհվածների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Նորայր Նորիկյան

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ապրիլին Ազատ գյուղում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։

Նրա խոսքով, ծնողները ժամանակ առաջ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ինքը չի մասնակցել. «Այդպիսի պայման էր դրվել ծնողների առջև, որ ես չպետք է մասնակցեմ այդ հանդիպմանը։ Ապրիլի 30-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշականելու մասին՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը՝

զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող էր մահացու լինել,

եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ապա ողջ մնացած զինծառայողները կարո՞ղ էին այդ պյմաններում չթունավորվել շմոլ գազով,

հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեին գիտակցությունը,

զինծառայողները միաժամանա՞կ են ստացել այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են եղել ժամանակային առումով։ Եթե այո, խնդրել ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազով, թե՞ ստացել այրվածքային շոկ, նոր դրանից հետո թունավորվել շմոլ գազով:

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդությունը բավարարել է ամբողջությամբ և մայիսի 25-ին նշանակվել է դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքները մինչ այս պահը չկան»,-ասաց Նորիկյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա մայիսին ծնողները հանդիպել են ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրինության հետ, որտեղ այս պահին իրականացվում է համալիր նշանակված հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական փորձաքննությունը:

Նորայր Նորիկյանը նաև ավելացրեց, որ օրեր առաջ տեղի է ունեցել վարչապետի և զինվորների ծնողների երկրորդ փակ հանդիպումը, որին ինքը էլի չի մասնակցել. «Մեր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին, հնարավոր է, որ ստացվեն փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո մեծ է հավանականությունը, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտ և գործը կուղարկվի դատարան։

Տուժողները տվել են ցուցմունքներ, որոնցում, մեր խորին համոզմամբ, առկա են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների մասին պնդումներ, սակայն թե դրանց հիման վրա ինչպիսի՞ քննություն է տարվել և դրանց արդյունքում ի՞նչ է պարզվել՝ դեռևս մեզ հայտնի չէ»:

Նրա խոսքով, տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթ իրականացնող մարմինը այդպես էլ խորամուղ չեղավ այլ վարկածների մասով խորքային քննության և այդ իսկ պատճառով ծնողների մոտ կասկածները չեն փարատվել. «Իսկ այդ վարկածների շարքում կարող էր լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի համագործակցության և թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։

Վարույթ իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ այն ուղարկել դատարան, նույնիսկ այն դեպքում, երբ դրա շրջանակներում անգամ պարտավոր է քրեական հետապնդում հարուցել մի շարք պաշտոնյանների նկատմամբ»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում էին նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։