Նման քաղաքապետի հետ աշխատելը ահավոր է. Երասխի վարչական շրջանի նախկին ղեկավարը աշխարհազորի կամավորական ջոկատ կղեկավարի
Երասխի համայնքի վարչական շրջանի նախկին ղեկավարը չի բողոքարկի Արարատի քաղաքապետի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, նա կզբաղվի զինվորական գործով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարո Այվազյանը՝ նշելով, որ արդեն ջոկատ է հավաքում:
«Ես երեք պատերազմների մանակից եմ, իմ ամբողջ կյանքն իմ հայրենիքին եմ տվել, ճիշտ է, իմ գյուղի համար էլ էի լավ աշխատում, բայց նման քաղաքապետի հետ աշխատելը ահավոր է, չեմ ուզում խառնվել այդ կեղտոտ գործերի մեջ: Ես հայկական բանակի գնդապետ եմ, աշխարհազորի կամավորական ջոկատ եմ հավաքելու եւ Արարատի մարզում մարտական հերթապահություն ենք իրականացնելու՝ հենց Երասխի ուղղությամբ»,-ասաց նա:
Նշենք, որ վարչական շրջանի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցվել էին 3 կարգապահական նկատողության հիման վրա:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը