Արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ SARS-CoV-2-ով վարակվելու ավելի մեծ վտանգի են ենթարկված. Blood
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ SARS-CoV-2-ով վարակվելու ավելի մեծ վտանգի են ենթարկված։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Blood ամսագրում։
Հետազոտողները լաբորատոր փորձարկումներ են կատարել արյան բջիջներում, որոնք ստացվել են արյան А (II) եւ O (I) խումբ ունեցող մարդկանցից։ Նրանք հայտնաբերել են, որ SARS-CoV-2 վիրուսը գերազանցապես վարակում է արյան երկրորդ խմբի բջիջները։
Արդյունքը կապված էր այն բանի հետ, որ վիրուսը ավելի մեծ նմանություն ունի արյան երկրորդ խմբի բջիջների մակերեսի սպիտակուցների հետ, դա հեշտացնում է դրա թափանցումը բջիջներ։ Գիտնականները նաեւ ցուցադրել են, որ այն սպիտակուցի ավելացումը, որը թույլ չի տվել վիրուսին վարակել բջիջների մակերեսի սպիտակուցներին, արգելակել է արյան երկրորդ խմբի բջիջների վարակումը։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վարակվելու հավանականությունը SARS-CoV-2-ի հետ շփվելուց հետո արյան երկրորդ խումբ ունեցող մարդկանց մոտ կարող է 20 տոկոսով ավելին լինել, քան արյան առաջին խումբ ունեցող մարդկանց պարագայում։ Սակայն մինչ այժմ ոչ մի հետազոտությունում չի պարզվել այն մեխանիզմը, որը կկարողանար բացատրել այդ տարբերությունը։
Գիտնականները նախազգուշացրել են, որ ստացված տվյալներ չեն նշանակում, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ չպետք է զգուշության միջոցներ ձեռնարկեն՝ SARS-CoV-2-ով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից