Արտակարգ դեպք. 17-ամյա տղա է հոսպիտալացվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել են, որ «Ձախ դաստակի 2-րդ մատի վնասվածք, տոտալ անդամահատում, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Արման Ն․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նա վիրավորվել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իրենց տանը՝ ննջասենյակում, իրեն պատկանող «Սուր-2608» տիպի օդամղիչ ատրճանակով անփույթ վարվելու և կրակոց արձակելու հետևանքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակի համար նախատեսված 49 հատ գնդակ և 1 հատ նշված ատրճանակի համար նախատեսված գնդակի կրակված պարկուճ, նշված ատրճանակը, ատրճանակի պլաստմասե տուփը և զենքի հաշվառման թույլտվության քարտը:
Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում պատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի