Հիպերբարիկ օքսիգենացիայի ազդեցությունը քրոնիկ վերքերի բուժման վրա
Հիպերբարիկ օքսիգենացիան համարվում է այն եզակի մեթոդը, որը վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ քրոնիկ, ուշ լավացող վերքերի դեպքում։
Բարոթերապիայի ծառայության ղեկավար Արմինե Տերտերյանը, անդրադառնալով մեթոդին, նշում է, որ գիտականորեն ապացուցված է, որ անոթային խոցեր, դիաբետիկ ոտնաթաթ, քրոնիկ վերք ախտորոշմամբ հիվանդների համար հիպերբարիկ օքտիգենացիան համարվում է առաջին ընտրության պրոցեդուրա, գրում է Aysor.am-ը։
Ի՞նչ է անում հիպերբարիկ թթվածինը վերը նշված դեպքերում
Հիպերբարիկ պայմաններում օրգանիզմում տեղի են ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ: Հիպերբարիկ բժշկությունն օգտագործում է այդ փոփոխությոնները՝ ի նպաստ օրգանիզմի ապաքինման.
Կորեկցում է վերքում առկա հիպօքսիան՝ բարձրացնելով հյուսվածքներում թթվածնի պարունակությունը` շնորհիվ լուծված թթվածնի,
Հիպերբարիկ պայմաններում առողջ հյուսվածքներում տեղի ունեցող վազոկոնստրիկցիայի միջոցով լուծված թթվածինը գերազանցապես բաշխվում է վնասված հյուսվածքներին,
Խթանում է բջջի մետաբոլիզմը՝ պահպանելով ներբջջային ԱԵՖ (ATP)՝ կանխելով բջիջների օքսիդատիվ սթրեսը,
Խթանում է կոլագենի սինթեզը,
Խթանում է կապիլյարների արագ աճը և ֆունկցիոնալ միկրոցիրկուլյատոր ցանցի ձևավորումը,
Այտուցի նվազեցմամբ պայմանավորված բարձրացնում է վերքային հյուսվածքների էլաստիկությունը,
ՀԲՕ-ն նվազեցնում է վերքի ինֆեկցման հավանականությունը՝ ուղղակի ազդելով անաէրոբ մոկրոֆլորայի և անուղղակի աէրոբների վրա՝ ուժեղացնելով պոլիմորֆ կորիզային լեյկոցիտների բակտերիոցիդ հատկությունները։
Բարոթերապևտի փոխանցմամբ` սեանսերի քանակը, տևողությունը կախված է բուժառուի ընդհանուր վիճակից, վերքի վիճակից և օրգանիզմի պատասխան ռեակցիայից։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից