ՊՆ-ում 70 հոգով նշել են 2-րդ աշխարհամարտը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը հունիսի 2-ին 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ: Բավականին հուսադրող անվամբ այս ընկերությունն այդ գումարի դիմաց կազմակերպել է մշակութային միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին։ Գնման պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարով տպվել են պաստառներ, բուկլետներ, եւ 70 հոգու համար նախատեսված ֆուրշետ է մատուցվել, ենթադրվում է, որ միջոցառման մասնակիցները եղել են 70 հոգի։
Մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՊՆ՝ հասկանալու, թե ինչի համար է պաշտպանական գերատեսչությունը հունիսին, այլ ոչ թե մայիսին, որոշել Երկրորդ աշխարհամարտին նվիրված մշակութային միջոցառում կազմակերպել, ովքեր են միջոցառման ֆուրշետին մասնակցած 70 հոգին, եւ արդյո՞ք «Արկածախնդիր» ՍՊԸ-ից գնումը կատարվել է մրցութային պայմաններում, թե՞ Սուրեն Պապիկյանին ուղղակի գրավել է ընկերության անունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը