Թող հոգեբուժարանում բուժվի, ես հրաման տալու իրավունք չեմ ունեցել. Մ. Հակոբյանը՝ Փաշինյանին
Այդ մարդուն խորհուրդ կտամ իմ պարտականությունները կարդա, նոր խոսի՝ ես իրավունք ունեի լինելու հրամանատարական բունկերոմ, թե ոչ: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ փաստ չէ, թե զինվորականը պատերազմի օրերին այնտեղ գտնվելու իրավունք ուներ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե հոկտեմբերի 2-իմ կամ 3-ին Մովսես Հակոբյանի կողմից որոշում է կայացվել ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանից բանակը էվակուացնել, այսինքն՝ զորքերը ամբողջությամբ դուրս բերել, ինչն իր կարծիքով հիմնավորված չի եղել և չի իրականացվել միայն իր միջամտությունից հետո, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս կամ այդ մարդը բուժվի հոգեբուժարանում, կամ իմ իրավունքներն ու պարտականությունները կարդա, այդ աննորմալին ի՞նչ մեկնաբանեմ, ես հրաման տալու իրավունք չունեմ, նա այդքան բանը չգիտի: Ես ի՞նչ մեկնաբանեմ՝ հիվանդ ա ա էդ մարդը: Նորից եմ ասում՝ ես որոշում կայացնելու, հրաման տալու իրավունք չունեմ, թող դատախազությունը քրեական գործ հարուցի՝ կբացատրեմ», - հայտարարեց նա։
Դիտարկմանը՝ արդյո՞ք պատերազմի օրերին քննարկում եղել է, որ 7-րդ պաշտպանական շրջանից զորքերը դուրս բերվի, և, եթե ինքը նման խորհուրդ չի տվել, ինչու՞ է Փաշինյանը նման հայտարարություն անում, Մովսես հակոբյանը պատասխանեց, որ քրեական գործ հարուցելուց հետո միայն բացատրություն կներկայացնի:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի