Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան Լոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակում Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարում Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմՀենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբՂազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի ՀայաստանԼոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակումՆազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարումԷլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա ԼուչեսկունՎլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանըԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունիԲավարիան հաղթանակով է հեռանում ՄադրիդիցՎենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացումՄասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններինՄենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտումՕդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանովԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծինԱնչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՁերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարըԻսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. ՆեթանյահուԻրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համարՀամբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինReuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրներիԻրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքումՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամՀորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվումՀայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումըՊարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթըՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման ՍահակյանըԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծԲջնիի ամրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետՀօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԳագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի ՀայաստանինԱնդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքինԱրմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելՆախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունելՀայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսինԲրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունըԱյս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված էՄեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՈւժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾԹրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվելԱնի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲԱրհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համարՎերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը «Քաղաքակիրթ» ազգը կհաղթի «բիրտ ուժին». Իրանի ԱԳՆ խոսնակ
Հայաստան

Էրզրումում բացված նոր կենտրոնը կարելի է վերածել Հայոց Ցեղասպանսւթյան թանգարան – ինստիտուտի բաժիններից մեկի՝ Թուրքիայում. Հայկ Դեմոյան

«Քանի դեռ Հայաստանում կա այսպիսի իշխանություն, որը թիրախավորում է երկրի ներսում առկա բոլոր այն սյուները, որոնց վրա հենված են հայկական ազգային և պետական ինքնության բոլոր արժեքները,ապա թուրքական կողմը, տրամաբանորեն, պետք է օգտվի այդ հնարավորությունից, որովհետև, որոշ ժամանակ անց, նման հնարավորություն կարող է այլևս չլինել»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում, ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Էրզրում քաղաքում հայ-թուրքական հարաբերությունների հետազոտական կենտրոնի բացման վերաբերյալ տեղեկությանը։

Նշենք, որ այդ մասին տեղեկություն է տարածել «Anadolu» գործակալությունը, ըստ որի՝ կենտրոնի հիմնական շեշտը լինելու «Հայոց ցեղասպանության մասին Հայկական «ստերի» բացահայտման և Էրզրումի խաղաղ բնակչության դեմ հայերի հանցագործությունների հետաքննության վրա»։

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նկատում է՝ եթե հայաստանյան օրվա իշխանություններին, զուտ Հայոց Ցեղասպանության պատմության և պատումի առումով դիտարկելու լինենք, ապա նրանց գործելաոճը հանցագործ պետք է որակենք. «Միայն Հայոց Ցեղասպանության թեմայի և Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նկատմամբ այս իշխանությունների վարած քաղաքականությունը դիտարկելիս, մի քանի դրվագներով, նույնիսկ, քրեորեն հետապնդելի գործելաոճ կա, ընդ որում՝ վերից – վար։ Թանգարանի տնօրենի պաշտոնում թեմայից հեռու անձի խցկումը, ինչպես նաև՝ ամբողջ Ծիծեռնակաբերդի վարկաբեկումը, վառ օրինակ՝ վերջին, իբր, արխիվների հրկիզման ստահոդ թեմայի շահարկումը, ամենաբարձր մակարդակով Ցեղասպանության թեմայի դրվագների ժխտողականությունը, որ քրեորեն հետապնդելի արարք է, թանգարան – ինստիտուտի վարկաբեկման մեկ շթղայի մեջ պետք է դիտարկել։ Իհարկե, հասկանալի է, որ այս բոլոր ուղերձներն ուղղված են, հենց, թուրքական կողմին, որն էլ՝ այդ ուղերձները ստանում և կապիտալիզացնում է այդօրինակ կենտրոնների բացմամբ, տարատեսակ հայտարարություններով և այլն»,- ասում է բանախոսը։

Դեմոյանը չի բացառում, որ հայաստանյան օրվա իշխանությունների այսօրինակ վարքագծի շարունակական լինելու պարագայում, Թուրքիան կարող է նախապայմաններ թելադրելու ձևաչափից անցում կատարի՝ սպառնալից հայտարարությունների գործելաոճին՝ հայտարարելով, օրինակ, որ Հայոց Ցեղասպանության հուշակոթողը ճիշտ չէ դրված, պետք է այն ապամոնտաժել և այլն։

Անդրադառնալով «Anadolu» գործակալության տարածած տեղեկատվությանը՝ Հայկ Դեմոյանը նկատում է՝ թուրքական տեսանկյունից, նմանօրինակ ձևակերպումներն օրինաչափ պետք է դիտարկել։ Թուրքիան, ըստ բանախոսի, փորձ է անում փոքրիկ պատումները դոմինանատի վերածել, իսկ հիմնական հանցագործությունը, որ կատարվել է կանխամտածված կերպով, երեք թուրքական ռեժիմների միջոցով՝ սուլթանական, երիտթուրքական և քեմալական, այսինքն, թուրքական երեք ռեժիմ, միևնույն ձեռագրով իրականացրել է մեկ ցեղասպանություն, մաքրել իր պատմության էջերից։

Հայկ Դեմոյանն ասում է՝ թեմայի առնչությամբ ինքը դիտարկում ունի՝ Էրզրումում բացված նույն կենտրոնը կարելի է շատ հանգիստ վերածել Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի բաժիններից մեկի.

«Եթե այս պահին ես զբաղեցնեի Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրենի պաշտոնը, կհայտարարեի, որ Էրզրումում բացված կենտրոնը կարելի է վերածել ՀՑԹԻ-ի ֆիլյալներից մեկը՝ Թուրքիայում։ Մենք նրանց կբացատրեինք՝ եթե Էրզրումի, Վանի, Կարսի թուրք բնակչության դեմ բռնություններ են եղել, իսկ դրանք, բնականորեն, եղել են, ոչ ոք դա չի ժխտում, որովհետև գոյություն ունեն փաստաթղթեր և վավերագրեր, ապա ճիշտ նույն կերպ կան վավերագրեր և փաստաթղթեր պետական կանխամտածված հանցագործության մասին, որ կոչվում է Ցեղասպանություն։ Էթնիկ խումբը, որ իրագործում է Ցեղասպանությունը, նույնպես, պաշտպանական և տեղային կորուստների է ենթարկվում։ Դիցուք, երբ մուսալեռցիները չկոտորվելու համար պաշտպանվում էին, իրենց ինքնապաշտպանական գործողությունների արդյունքում եղել են նաև բռնություններ՝ թուրքական բանակի դեմ։ Այստեղ է, որ երկու հարցադրում է առաջ գալիս՝ պետական մեքենայի կողմից իրականացված կանխամտածված քաղաքականություն, այսինքն՝ Ցեղասպանություն, մյուս կողմից՝ պաշտպանական կամ ինքնապաշտպանական բնույթի միջէթնիկ տեղային բախումներ, որի ընթացքում տուժում են նաև հիմնական՝ մեղսագործ էթնիկ հանրությունը, տվյալ դեպքում՝ թուրքերը»,-մասնագիտական վերլուծություն է կատարում Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նախկին տնօրենը։

Ամփոփելով զրույցը, Դեմոյանը նկատում է՝ այնուամենայնիվ, չնայած հայաստանյան օրվա իշխանությունների՝ Ցեղասպանության հարցում որդեգրած հանցավոր քաղաքականությանը ու դրանից բխող՝ թուրքական ժխտողական նկրտումներին, միևնույն է՝ Թուրքիան երբեք չի հասնելու իր առջև դրած նպատակին՝ ջնջելու պատմության ամոթալի իր էջը.«Որովհետև, վերջին 20 տարիների ընթացքում, ընդհուպ մինչև թուրքական գիտական և կրթական համակարգում, հայերի ժառանգության և Ցեղասպանության թեմայով ստեղծվել է մի իրավիճակ, երբ, հենց, Թուրքիայի ներսում տարվող պետական քաղաքականությունը, մեղմ ասած, հետ է մնում միջազգային տրենդներից, որտեղ Հայոց Ցեղասպանության ժխտումը մնացուկային երևույթ է դիտարկվում։ Նույն հաջողությամբ, այսօր Թուրքիայի հանրության ներսում ժխտողականության երևույթը բռի դիկտատուրական ռեժիմի միահեծան կառավարման տարրեր է պարունակում, որով հանրությանը պարտադրվում է մի տեսակետ, որի ընկալումն, ամբողջ աշխարհով մեկ, բոլորովին այլ է։ Իհարկե, Հայոց Ցեղասպանությունը ժխտող թուրք - ադրբեջանական մյուս ջանքերից, ամեն դեպքում, պետք է զգուշանալ, սա չի նշանակում, որ քայլեր դրանք կանխելու դեմ չպետք է կիրառել, սակայան, ցանկացած հաջողություն, որ կգրանցի թուրքական կողմը՝ ժխտելու դարասկզբին իրականացրած իր ոճիրը, դատապարտված է մնալու սիմվոլիկ գործողությունների շրջանակներում միայն»։