Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան Լոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակում Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարում Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմՀենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբՂազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի ՀայաստանԼոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակումՆազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարումԷլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա ԼուչեսկունՎլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանըԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունիԲավարիան հաղթանակով է հեռանում ՄադրիդիցՎենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացումՄասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններինՄենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտումՕդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանովԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծինԱնչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՁերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարըԻսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. ՆեթանյահուԻրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համարՀամբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինReuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրներիԻրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքումՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամՀորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվումՀայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումըՊարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթըՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման ՍահակյանըԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծԲջնիի ամրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետՀօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԳագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի ՀայաստանինԱնդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքինԱրմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելՆախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունելՀայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսինԲրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունըԱյս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված էՄեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՈւժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾԹրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվելԱնի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲԱրհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համարՎերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը «Քաղաքակիրթ» ազգը կհաղթի «բիրտ ուժին». Իրանի ԱԳՆ խոսնակ
Մամուլ

Անեծք-բանադրանք կանի՞ Եկեղեցին Փաշինյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն իր իշխանության առաջին իսկ օրերից ձեռնոց է նետել Եկեղեցուն ու հոգեւորականներին: 2018թ. հեղափոխականների իշխանության օրոք Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի երեւույթ. «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնություն էր ձեւավորվել, որի անդամներն ընդդեմ կաթողիկոսի ակցիաներ էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով նրա հրաժարականը:

Իշխանության գալուց մեկ տարի անց Փաշինյանը «սպառնում էր ծնկի բերել եկեղեցականներին»: «Երբ մենք ասում ենք, որ Եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում եւ ասում են՝ սրանք նախկին կառավարության նման չեն, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ: Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան եւ ծնկի կբերվեն` բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով», – հայտարարում էր նա:

Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները սրվեցին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պաշտոնապես միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ հորդորելով «հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաեւ հնարավոր բախումներն ու ողբերգական հետեւանքները»։ Այն, որ Մայր Աթոռն ու Փաշինյանի իշխանությունը տարաձայնություններ ունեն, առաջին անգամ հրապարակային խոստովանել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Եկեղեցի-պետություն անջրպետն արդեն թերեւս անդառնալի կետին է հասել. Մայր աթոռը եւ իշխանության ներկայացուցիչներն այլեւս անթաքույց փոխադարձ մեղադրանքներ, քննադատություններ են հնչեցնում, անգամ պետական միջոցառումներին եւ տոներին են իշխանություններն ու Եկեղեցին խուսափում մասնակցել:

Ի դեպ, Եկեղեցին, իր կանոնադրության համաձայն, կարող է անիծել, բանադրել (հեռացնել Եկեղեցու շարքերից) անհավատներին, Եկեղեցու դեմ դուրս եկած անձանց: «Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ հնարավոր է արդյոք այս իրավիճակում Եկեղեցին կիրառի այս գործիքը Նիկոլ Փաշինյանի դեմ, որքանով է կիրառելի բանադրումը հիմա: «Նախ՝ բանադրանքի գործիքն արդեն 200 տարուց ավել է՝ Եկեղեցին չի կիրառում: Բանադրանքն արժեք ունի նրա դեպքում, ում համար Եկեղեցին հոգեւոր իշխանություն է համարվում: Եթե Եկեղեցին նրանց համար հոգեւոր իշխանություն չէ, բանադրանքն ի՞նչ պետք է փոխի. Դուք շատ գերագնահատում եք բանադրանքի դերը:

Հիմա եթե Եկեղեցին բանադրանք կիրառեց, դա ի՞նչ է փոխելու. անարդյունավետ ու ոչ կիրառելի գործիք է դա այս դեպքում: Բանադրանքը կարող է սթափեցնել միայն այն մարդուն, որը հաղորդության մեջ է Եկեղեցու հետ ու բանադրելու դեպքում կզրկվի հաղորդությունից: Այս մարդիկ ոչ էլ հաղորդության մեջ են Եկեղեցու հետ, ինչի՞ց պետք է զրկվեն: Բանադրանքը հավատացյալի համար է խնդիր, անհավատի համար ի՞նչ խնդիր է»,- բացատրեց Սրբազանը: Այսպիսով, Եկեղեցին թերեւս անիմաստ է համարում անիծել-բանադրելը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում