Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը չի ուշանա, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո
«168 ժամ» թերթը գրում է. «Ես լավատես եմ` եթե ԵՄ-ն, ԵՄ անդամ երկրներն իրենց առավելագույնն են անում, ուստի կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի կամ գագաթաժողովի ընթացքում, կամ դրան մոտ օրերին: Եթե ոչ, ապա վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի դրանից անմիջապես հետո»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:
Ըստ նրա՝ եթե համաձայնագիրը հաջողությամբ վավերացվի, կարելի է անցում կատարել վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններին: Պինտոյի խոսքերով՝ ազատ վիզային ռեժիմը կհեշտացնի ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ ավելի շոշափելի դարձնելով հնարավորությունները: «Ես խոստանում եմ, որ ՀԵԲ-ը լուրջ ջանքեր կներդնի այս ուղղությամբ»,- ասել է Պինտոն:
Անդրադառնալով համաձայնագրի ստորագրումից հետո Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին՝ նա նշել է. «Շատերը ժամանակ էին խնդրում ավելի տարբերակված եւ ավելի ճկուն Եվրոպական Հարեւանության քաղաքականության համար` հավատարիմ մնալով «ավելին՝ ավելիի դիմաց» սեփական սկզբունքին: Բոլորի համար ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր յուրահատուկ դեպք է, եւ երկրներին մեկ զամբյուղում տեղավորելու փորձերը, ամենայն հավանականությամբ, դատապարտված են ձախողման: Ներկայումս կարծում եմ, որ Հայաստանն իր նոր համաձայնագրով այդ «տարբերակման» եւ «ավելի ճկունության» լավագույն օրինակն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...