Քաղաքական ճնշումների նոր ալիք. Փաշինյանը փորձելու է առաջիկայում հնարավոր բոլոր մեթոդներով հասնել իր համար «կոմֆորտ միջավայրի»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս մեկ-մեկուկես ամիս առաջ, հղում տալով մեր իշխանական աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ առաջիկայում իշխանությունները «իրավական» գործիքակազմով քաղաքական ռեպրեսիաների նոր ալիք են պատրաստում: Նաև ընդգծել էինք, որ խոսքը վերաբերում է խոշոր «կալիբրի» ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Օրերս ականատես եղանք, թե ինչպես ձերբակալվեց, իսկ հետո զավեշտալի պատճառաբանությամբ երկամսյա ժամկետով կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, թե 2004 թվականին՝ Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար լինելու տարիներին, ՊՆ-ն 500 հազար դոլարով պարտքի դիմաց բանկից շինություն է ստացել և մեկ ամիս անց 90 հազար դոլարով վաճառել մեկ այլ բանկի: «Փաստ» թերթի տեղեկություններով, սա Նիկոլ Փաշինյանի և բացառապես նրա շահերը սպասարկող իրավապահ համակարգի հերթական փորձն է՝ առաջիկայում սպասվող բանակցային գործընթացների և հերթական զիջումների ֆոնին ընդդիմադիր դաշտը հնարավորինս լռեցնելու և սպասվող դիմադրության օջախները մարելու ուղղությամբ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրինակներն ընդամենը «ծաղիկներն» են, և Նիկոլ Փաշինյանը փորձելու է առաջիկայում հնարավոր բոլոր մեթոդներով հասնել իր համար «կոմֆորտ միջավայրի», որպեսզի կարողանա մաքսիմալ հանգիստ իրականացնել սկսածը։ Սակայն, մեր տեղեկություններով, ամեն ինչ կարող է հակառակ արդյունքն ունենալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը