Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան Լոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակում Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարում Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմՀենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբՂազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի ՀայաստանԼոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակումՆազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարումԷլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա ԼուչեսկունՎլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանըԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունիԲավարիան հաղթանակով է հեռանում ՄադրիդիցՎենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացումՄասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններինՄենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտումՕդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանովԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծինԱնչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՁերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարըԻսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. ՆեթանյահուԻրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համարՀամբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինReuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրներիԻրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքումՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամՀորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվումՀայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումըՊարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթըՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման ՍահակյանըԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծԲջնիի ամրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետՀօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԳագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի ՀայաստանինԱնդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքինԱրմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելՆախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունելՀայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսինԲրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունըԱյս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված էՄեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՈւժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾԹրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվելԱնի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲԱրհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համարՎերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը «Քաղաքակիրթ» ազգը կհաղթի «բիրտ ուժին». Իրանի ԱԳՆ խոսնակ
Հայաստան

ԲԴԽ-ն պահանջում է, որ հիվանդանոցում գտնվող դատավորը մեկ օրում լավանա. դատավորի նկատմամբ դրսևորվում է նվաստացնող վերաբերմունք.դատավոր Պետրոսյանը՝ Անդրեասյանին

ԲԴԽ-ում այսօր շարունակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը՝ առանց դատավոր Արտակ Բարսեղյանի մասնակցության։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց՝ անաշխատունակության մեջ գտնվող դատավոր Արտակ Բարսեղյանից ստացված դիմումի մասին, որով դատավորը խնդրել էր հետաձգել նիստը՝ առնվազն մինչև հունիսի 23-ը, քանի որ գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ ԲԴԽ-ն ամբողջությամբ մերժեց միջնորդությունը։

Դատավոր Տիգրան Պետրոսյանը կրկին բացարկի միջնորդություն ներկայացրեց Կարեն Անդրեասյանին։ Նշենք, որ Կարեն Անդրեասյանին բացարկ հայտնելու պահանջով նախորդ երեք միջնորդությունները ԲԴԽ-ն մերժել է։ Նոր միջնորդությունը դատավորը ներկայացրել է՝ նոր ի հայտ եկած հանգամանքներից հետո։ Մասնավորապես, նախորդ նիստի ընթացքում դատական դեպարտամենտի աշխատակիցներն այցելել են հիվանդանոց և հենց հիվանդասենյակում առձեռն փոխանցել հաջորդ դատական նիստի օրվա վերաբերյալ ծանուցումը, իսկ այսօր, ինչպես և արձանագրվեց, ԲԴԽ-ն մերժել է նիստը հետաձգելու մասին դատավոր Բարսեղյանի խնդրանքը, ինչով, դատավոր Տիգրան Պետրոսյանի գնահատմամբ՝ խախտվել է դատավորի արդար դատաքննության իրավունքը։ Պետրոսյանի խոսքով՝ անհասկանալի են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով սույն վարույթն ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնելուն ուղղված ԲԴԽ և նրա նախագահի գործողությունները։

«Դատավորն իր դիմումում ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել դատական նիստին և պաշտպանել իր շահերը, ինչը ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նրա իրավունքն է, եւ դրա իրացման համար դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես իրավունքների չարաշահում։ Վարույթի ընթացքը 7 օրով հետաձգելը՝ վարույթի տևողության ավելի քան 2 ամիս ժամկետի առկայության պարագայում չի կարող որևէ ազդեցություն ունենալ։ Տվյալ դեպքում՝ ԲԴԽ-ն կարող էր մասնակիորեն բավարարել դատավորի միջնորդությունը, եթե ապացույցներ ունենար, որ դատավորն իրականում առողջ է կամ կարող է մեկ օրում առողջանալ, նման ապացույցների բացակայության պայմաններում ԲԴԽ-ն չունի որևէ հիմնավորում, որ դատավորը փորձում է արհեստականորեն ձգձգել վարույթը»,- ասաց Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ այդ պայմաններում ԲԴԽ-ի կողմից մեկ օրում առողջանալ պարտադրելը պարունակում է նաև ԵԿ 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների արգելքի խախտում։

Դատավոր Պետրոսյանի խոսքով՝ դատավորին ծանուցագիրը հանձնվել է անմիջապես հիվանդանոցում՝ անաշխատունակության վիճակում, ընդ որում, հակառակ նրա հիվանդության բնույթի, դատավոր Բարսեղյանը ծանուցագրով պարտավորեցվել է կա՛մ մեկ օրում առողջանալ, կա՛մ չառողջանալու դեպքում մեկ օրում փաստաբանի միջոցով մասնակցել նիստին, մինչդեռ, ստացիոնար բուժման մեջ գտնվող անձը չի կարող մեկ օրում փաստաբան վարձել և ծանոթացնել նյութերին։

«Ըստ էության, դատավորն այնպիսի երկընտրանքի առջև է կանգնել, որը նսեմացնում է նրա մարդկային արժանապատվությունը։ Բացի այդ, ԲԴԽ և դրա նախագահի՝ Ձեր, գործողությունները նաև ծայրահեղ անմարդկային բնույթ են կրում։ Դրանցով դատավորի նկատմամբ դրսևորվում է նվաստացնող վերաբերմունք՝ ակնարկելով, թե նրա նշած յոթ օրվա ժամկետը ողջամիտ չէ, հիվանդությունն, իբր, իրական չէ և պատրվակ է սույն վարույթի ընթացքն անհիմն ձգձգելու համար։ Ձեր վարքագիծը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Դուք կանխակալ վերաբերմունք ունեք ոչ միայն դատավոր Բարսեղյանի, այլև՝ դատավոր Պետրոսյանի նկատմամբ»,- ասաց դատավոր Տիգրան Պետրոսյանը՝ արձանագրելով, որ այդ վերաբերմունքով ևս մեկ անգամ ակնհայտ է դարձվում ցանկությունը՝ որքան հնարավոր է շուտ, թեկուզ, օրենքի խախտումներով, արագ ավարտել վարույթը։ Դատավոր Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, դիրքորոշում հայտնելով միջնորդության վերաբերյալ, նկատեց, որ ԲԴԽ-ն կամայական և խտրական է գործում։ Սահակյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ հետադարձ ուժի կիրառությամբ վարույթ հարուցելու վերաբերյալ փոփոխություններից հետո, ԲԴԽ-ում արդեն երեկ գործ է քննվել՝ ՄԻԵԴ վճիռների վերաբերյալ, որոնցից մեկն առնչվել է «Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ ՀՀ»-ի գործով, որով դատավոր Մնացական Մարտիրոսյանին անմիջականորեն վերագրվել է խախտումներ, մինչդեռ, այդ գործով քննությունը ԲԴԽ-ում այնքան ձգվեց՝ մինչև ժամկետներն ավարտված լինելու պատճառով միջնորդությունը թողնվեց առանց քննության։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում մերժեց միջնորդությունը։

Դատավոր Խառատյանի ներկայացուցիչները միջնորդեցին հետաձգել նիստը՝ պայմանավորված գործի համար էական նշանակության փաստաթղթերի հայերեն թարգմանությունն ապահովելու համար։ ԲԴԽ նիստը հետաձգվեց՝ մինչև հունիսի 28-ը, ժամը՝ 10.00-ն։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են։ Այժմ թիրախում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանն են, որոնց պաշտոնից հեռացնելու գործին «լծվել» են դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։ Նշենք, որ դատավոր Արտակ Բարսեղյանն օրերս տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ դատավոր Պետրոսյանը դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի տնտեսական շահերի, նրանց հարաբերությունների և այդ պայմաններում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման դեպքում շահերի բախման առնչությամբ, որտեղ, ըստ դիմումատուի, առկա են կոռուպցիոն ռիսկեր։ ԿԿՀ-ն դատավորի դիմումը մերժել է։