ԱԺ ճաշարանի աշխատողները սկուտեղներով ուտելիք էին տանում Փաշինյանին` կանապեներ եւ կարմիր խավիար
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ մի քանի ժամ ԱԺ-ում մասնակցում էր քննիչ հանձնաժողովի նիստին։ hraparak.am-ում գրել էինք, որ ընդմիջմանը ԱԺ ճաշարանի աշխատողները սկուտեղներով ուտելիք էին տանում նրան` կանապեներ եւ կարմիր խավիար: Իսկ խավիար երբեք չի եղել ԱԺ ճաշարանում` այն դեմոկրատական ճաշացանկ ունի: Հավանաբար, բարձրաշխարհիկ հյուրի համար հատուկ էր բերվել։
Մեր հրապարակումից հետո, որոշ տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը սրի է քաշել ճաշարանի տնօրենին, նա էլ՝ իր աշխատողներին, որ ուտելիքը բաց-բաց են տեղափոխել, եւ լրագրողը ֆիքսել է։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը միայն աղքատի ուտելիքն է սիրում փիառել, օրինակ` «պեռաշկին», իսկ թանկարժեք ուտեստները գաղտնի է վայելում, որ մարդիկ մտածեն, թե իրենց նման աղքատ է եւ միայն փիփերթով ճաշ է ուտում։ Ընդհանրապես, նա ձգտում է ավելորդ անգամ չշփվել ո՛չ հանրության, ո՛չ նախկին գործընկերների հետ: Երեկ չնայած քննիչ հանձնաժողովի նիստը բաց էր եւ ուղիղ հեռարձակում կար, սակայն լրագրողներին թույլ չտվեցին մտնել սենյակ` նրանք նիստին հետեւում էին սանդուղքներին նստած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը