Հին-նոր թեզերի գեներացման «միամսյակ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ «ռաունդը» տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Լիսաբոնում։ Փաստորեն, իշխանությունները ճիշտ այդքան ժամանակ ունեն հայաստանյան տեղեկատվական-քարոզչական տիրույթում հերթական ալիքի տարածման համար: Խոսքը մի քանի «բլոկի» մասին է՝ հակառուսականության և Արցախի «հանձնման»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը հանձնառություն է վերցրել հատկապես հակառուսական ալիքի առավել ուժեղացման հետ կապված, որի վերաբերյալ իր թիմին դիլիջանյան ժողովի ժամանակ հանգամանալից հրահանգավորել է։ Թեպետ, ըստ էության, այս գործընթացն իշխանություններն արդեն իսկ սկսել են. ի մասնավորի, «մենք կախված կամ կաշկանդված չենք ինչ-որ մեկից» կարգի հայտարարությունները ամբողջովին տեղավորվում են այս հարթությունում։
Թերթի տեղեկություններով, նախալիսաբոնյան «մեկամսյակի» հիմնական թեզերը ակտիվորեն գեներացվելու են արդեն հայտնի թեզերի շուրջ, մասնավորաբար՝ «ՀՀ իշխանությունները Արցախի հետ կապ չունեն», «մենք Արցախից մանդատ չեն ստացել, որպեսզի բանակցենք», «պետք է հարթակ ստեղծենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար», և ամենակարևորը՝ «ռուսական խաղաղապահներին այլընտրանք՝ երրորդ միջնորդ երկրների միջոցով»։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց այդ ժամանակահատվածում է դիտարկվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, որի մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, ամենայն հավանականությամբ, կխոսի կամ առնվազն կակնարկի Փաշինյանը։ Հանձնաժողվի նիստին, ի դեպ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ» ունեմ» խմբակցությունների պատգամավորները, ինչպես երեկ հայտարարվեց, չեն մասնակցի՝ դա գնահատելով շոու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը