Աշոտյանի թեման համախմբել է նրանց
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումից հետո շատերն իրենց զորակցությունը հայտնեցին նրան` գրառումներ անելով, հարցազրույց տալով, դատարանի եւ Քննչական կոմիտեի մոտ ակցիաներին մասնակցելով։
Համընդհանուր վրդովմունք կար, քանի որ իրավական հիմնավորումները բացակայում են ե՛ւ բուն քրեական գործում, ե՛ւ հատկապես կալանքի հարցում: Մեծ թվով քաղգործիչներ, մտավորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ այս օրերին քննարկում են Արմեն Աշոտյանի պաշտպանության կոմիտե կամ հանձնաժողով ձեւավորելու հարցը, որում կներառվեն այս գործով հետաքրքրված մարդիկ։ Ինչպես նաեւ ստորագրահավաք են սկսել` Աշոտյանին ազատ արձակելու պահանջով:
ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցրին, որ իրենք կապ չունեն այդ գործընթացների հետ։ Ըստ ամենայնի՝ որոշել են ոչ թե ՀՀԿ-ականներով պաշտպանել նրան, այլ անկախ, անկուսակցական անձանց միջոցով, որպեսզի ավելի ակնհայտ դառնա քաղաքական հետապնդման առկայությունը։
Հիշեցնենք․ Աշոտյանը հունիսի 16-ին կալանավորվեց երկու ամսով։ Ըստ Քննչականի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները․ իր ծանոթների միջոցով մեղադրյալներին եւ վկաներին կոնկրետ փաստաբաններ է առաջարկել:
Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանից երեկ տեղեկացանք, որ կալանքի որոշումը դեռեւս չի ստացել, որպեսզի կարողանա բողոքարկել։
Փաստաբանն ասաց, որ նրան պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային հատվածում, նա խցում միայնակ է, բայց կարանտինը լրանալուն պես կտեղափոխեն հիմնական խուց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի