Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան Լոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակում Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարում Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմՀենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբՂազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի ՀայաստանԼոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակումՆազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարումԷլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա ԼուչեսկունՎլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանըԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունիԲավարիան հաղթանակով է հեռանում ՄադրիդիցՎենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացումԱյգեձոր-Օրբելի․ երկնաքերների հակառակ կողմումՄասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններինՄենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտումՕդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանովԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծինԱնչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՁերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարըԻսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. ՆեթանյահուԻրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համարՀամբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինReuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրներիԻրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքումՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամՀորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվումՀայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումըՊարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթըՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման ՍահակյանըԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծԲջնիի ամրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետՀօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԳագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի ՀայաստանինԱնդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքինԱրմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելՆախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունելՀայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսինԲրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունըԱյս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված էՄեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՈւժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾԹրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվելԱնի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲԱրհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համարՎերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը
Հայաստան

Աջակցություն ստացածների ցանկը ԲՏԱ նախարարությունը փորձում էր գաղտնի պահել

«Հետք»-ը գրում է. «Մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրաժարվում է «Հետք»-ին տրամադրել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները, մեզ արդեն հաջողվել է 111 ընկերության ցանկ հավաքել։ Եվ ոչ միայն ցանկը, այլև` ստացած աջակցության չափերը, նրանց հետ ԲՏԱ նախարարության պայմանագրերը։

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Նախարարությանը խնդրել էինք տրամադրել աջակցություն ստացած ընկերությունների անուններն ու գումարի չափերը։ Նախարարությունից պատասխանել էին, որ դա առևտրային գաղտնիք է։ Դրանից հետո «Հետք»-ը դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։

Այս թեմայով հունիսի 14-ին ԱԺ-ում պատգամավոր Բաբկեն Թունյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին հարցրեց, թե ինչո՞ւ է հանրային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը համարվում գաղտնիք։

Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ ընկերությունների տվյալները, գուցե, տրամադրվեն, բայց աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ոչ, քանի որ իրավաբանական շրջանակների հետ քննարկման հարց է:

Ի պատասխան նախարարի՝ ներկայացնում ենք ոչ միայն 111 ընկերությունների անունները, այլև՝ աջակցության չափերը։

Գուցե, նախարարը չգիտի, բայց որոշ պայմանագրեր հրապարակվել են Ֆինանսների նախարարության Armeps համակարգում։ Նախարարն ու նախարարության իրավաբանական վարչությունը պետք է որ դրա մասին տեղյակ լինեին։ Դա նվազագույն պահանջներից է այս պաշտոնյաների համար։

Նախարարությունից ավելի վաղ նշել են, որ 321 ընկերության հայտ համապատասխանել է պահանջներին։ Դա նշանակում է, որ բացի մեր գտած 111 պայմանագրերից, ևս 210 ընկերություն կա, որին պետական աջակցություն է հատկացվել, սակայն մենք նրանց տվյալները չունենք:

Մինչ այդ ներկայացնում ենք մեր կազմած ցանկը։ Հոդվածում առանձնացրել ենք առավել խոշոր աջակցություն ստացածներին։

Նշված բոլոր ընկերությունների հետ պայմանագրերում նշված է, որ տրվող աջակցության համար հիմք է ընդունվել 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1863-Լ որոշումը։ Դա այն որոշումն է, որ վերաբերում է ՏՏ-ին 10 մլրդ դրամ աջակցություն տրամադրելուն։ Սա միանվագ պետական աջակցություն է։ Հիմնավորումն այն էր, որ այդ ընկերությունները, աշխատելով այլ երկրների հետ, դրամի արժևորումից՝ դոլարի անկումից, տուժել են:

Խոշոր հարկատու Pics Art-ը 1 մլն դոլարի աջակցություն է ստացել պետական բյուջեից

Մեր ունեցած 111 պայմանագրերի ցանկում ամենախոշոր աջակցությունը ստացել է երկու ընկերություն՝ «Պիկսարտ»-ը (Pics Art) և «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ-ն՝ յուրաքանչյուրը 400 միլիոն դրամ։ Առաջինի հետ պայմանագիրը կնքվել է 2023 թվականի մայիսի 11-ին, երկրորդի հետ` մայիսի 10-ին։ Նրանցից յուրաքանչյուրի ստացած աջակցության չափը թե պայմանագրի կնքման, թե այսօրվա դրությամբ համարժեք է 1 մլն դոլարի։

Picsart-ը ֆոտոխմբագրման ծառայություններ առաջարկող հարթակ է:

Ներկայում «Պիկսարտ» ընկերության 100% սեփականատերը ԱՄՆ-ում գրանցված «Պիկսարտ ինք.» ընկերությունն է (PicsArt Inc), որի տնօրենը, ըստ պետական ռեգիստրի, Հովհաննես Ավոյանն է։

«Պիկսարտ»-ը այս տարվա հունվարին իրական շահառուների հայտարարագիր է ներկայացրել, որտեղ նշված է, որ Հովհաննես Ավոյանը 38.767% անուղղակի մասնակցությամբ հանդիսանում է ընկերության իրական շահառու։

Ավոյանը ՏՏ ոլորտի հնաբնակներից է։ Նրա հիմնադրած «Պիկսարտ»-ը 2022 թվականի տվյալներով Հայաստանի 66-րդ խոշոր հարկատուն է, որը մեկ տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել մոտ 4.1 մլրդ դրամի հարկեր: Այդպիսով ստացվում է, որ ընկերության վճարած հարկերի 10%-ը միայն այս ծրագրի շրջանակներում վերադարձվել է ընկերությանը։

2021 օգոստոսին Picsart ընկերությունը հայտարարեց 130 միլիոն դոլար ներդրման մասին, որն ընկերության շուկայական արժեքը 1.5 մլրդ դոլարի հասցրեց։ Ընկերությունը աշխատակիցներ և գրասենյակներ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ԱՄՆ-ում։

Ստացած աջակցության թեմայով «Հետք»-ի հետ նամակագրության մեջ Հովհաննես Ավոյանը նշում է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում բավական դինամիկ զարգացում է ապրում, որը սակայն չի նշանակում, որ պետական աջակցության կարիք չկա։

«Հաշվի առնելով ներկա տնտեսական բարդ իրավիճակը, պետական աջակցությունը ՏՏ ոլորտին բավական պահանջված է և արդյունավետ։ Որքան մեծ է այդ աջակցությունը, մի քանի անգամ ավելի մեծ է ՏՏ ոլորտի կողմից երկրին տնտեսական եւ ֆինանսական դրական վերադարձելիությունը»,- համոզված է Հովհաննես Ավոյանը։

Նա հատուկ ընդգծել է, որ պետական աջակցությունը առավել գրավիչ է դարձնում ՏՏ ոլորտը և խթանում է օտարերկրյա ներդրումները, որն այսօր մեծ պահանջ է երկրի զարգացման համար։

Ավոյանից նաև հետաքրքրվել էինք՝ ընկերությունն արդեն ստացե՞լ է նշված 400 մլն դրամը, սակայն նա չի պատասխանել այդ հարցին՝ խորհուրդ տալով դիմել ընկերության տնօրենին։ Տնօրենին ուղարկած մեր նամակին առայժմ պատասխան չենք ստացել։

400 մլն դրամի պետական աջակցություն է տրվել նաև «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ-ին (Energize Global Services): Ընկերության 53% բաժնետոմսերը, ըստ իրական շահառուների հայտարարագրի, պատկանում են ամերիկահայ գործարար Ռիչարդ Բեզջյանին։ Նա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) խորհրդի նախագահն է։

Աջակցության վերաբերյալ պայմանագիրը կնքվել է մայիսի 10-ին։ «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ-ն ունի մոտ 400 աշխատակից։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին, առաջատար տեխնոլոգիական ընկերություն է, որը կենտրոնացած է բանկային և ֆինանսական կառավարման ոլորտի համար հատուկ ծառայությունների և ապրանքների մատուցման վրա:

«ՍերվիսԹայթն Արևելք», «Գրիդ դայնեմիքս», «Կրիսպ»

Նշված երեք ընկերությունները ևս խոշոր չափի պետական աջակցություն են ստացել ՏՏ-ին տրամադրվող 10 մլրդ դրամի ծրագրով։

«ՍերվիսԹայթն Արևելք» ՍՊԸ-ին (ServiceTitan), ըստ պայմանագրի, հատկացվում է 389.4 մլն դրամի աջակցություն։ Պայմանագիրը կնքվել է մայիսի 11-ին։

ServiceTitan-ը ևս ՏՏ ոլորտում հայտնի ընկերություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում, ավելի ուշ՝ գրասենյակ է բացել նաև Հայաստանում։ Հիմնադիրները հայ են՝ ամերիակաբնակ Վահե Կուզոյանը և Արա Մահդեսիանը։

ServiceTitan-ը ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին:

«ՍերվիսԹայթն Արևելք»ընկերության 100% սեփականատերը ԱՄՆ-ում գրանցված «ՍերվիսԹայթան, ինք.» ընկերությունն է, որի տնօրենը, ըստ իրական շահառուների հայտարարագրի, Արա Մահդեսիանն է։

2021 թվականի հուլիսի դրությամբ՝ ընկերության արժեքը գնահատվում է 9.5 մլրդ դոլար։

306.8 մլն դրամի պետական աջակցություն է ստացել «ՋԻ-ԴԻ ԷՅ-ԷՄ» ՍՊԸ-ն։ Այն հայտնի Grid Dynamics ընկերության մասնաճյուղն է Հայաստանում։

Grid Dynamics-ը գործում է 2006 թվականից, գլխամասային գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան հովտում։ Ընկերությունը տրամադրում է թվային ծառայություններ մեծ տվյալների վերլուծության, որոնման, արհեստական ինտելեկտի, ամպային միգրացիայի և հավելվածների արդիականացման ոլորտում:

2022 թվականի դեկտեմբերի 9-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրեն Լեոնարդ Լիվշիցի գլխավորած պատվիրակությանը։

Այդ հանդիպման ժամանակ Վահան Քերոբյանը Grid Dynamics ընկերության ներկայացուցչին պատմել է պետական աջակցության գործիքների մասին։

Ըստ նախարարի՝ ընկերությունը ներկայություն ունի բազմաթիվ երկրներում, գործում է նաև հայաստանյան գրասենյակը, որն ունի շուրջ 250 աշխատակից։

«ՋիԴի ԷյԷմ» ՍՊԸ-ի 100% սեփականատերը Շվեյցարիայում գրանցված «Գրիդ Դայնեմիքս Շվեյցարիա» ՍՊԸ-ն է։

«Կրիսպ» ՍՊԸ-ին (Krisp), ըստ պայմանագրի, այս ծրագրի շրջանակներում հատկացվում է 242.5 մլն դրամի պետական աջակցություն։

«Կրիսպ» ՍՊԸ-ի 100% սեփականատերը ԱՄՆ-ում գրանցված «Քրիսպ թեքնոլոջիս,ինք.» կազմակերպությունն է։ Որպես ընկերության իրական շահառու նշված է Արտավազդ Մինասյանը։ Նա «Կրիսպ»-ի համահիմնադիրներից է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։