Ձորաղբյուրում Lexus-ով վթարի է ենթարկվել կրթության և գիտության բնագավառում խորհրդային տարիներից հայտնի նախկին պաշտոնյան
Հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 7-րդ թաղամասի տներից մեկի մոտ ավտոմեքենան բախվել է պատին և կա զոհ։
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 76-ամյա Վահե Թոփալյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի կրթական համակարգի փորձառու մասնագետներից էր, երկար տարիներ աշխատել է ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում, ՀԽՍՀ Պրոֆտեխկրթության պետական կոմիտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ և թե՛ աշխատանքային կոլետիվում, թե՛ հանրության մոտ գնահատվում էր մարդկային բարձր հատկանիշներով։
Lexus մակնիշի ավտոմեքենան վարելիս, ըստ նախնական տեղեկությունների, Վ․ Թոփալյանի ինքնազգաղությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնտաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի