Տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ. փաստաբանին ծեծելու, ձերբակալելու կապակցությամբ կդիմեն միջազգային կառույցներին
2023թ. հունիսի 13-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից:
Քննարկման ժամանակ պարզ է դարձել, որ 4 ամիս առաջ տեղի ունեցած փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ բռնության հետ կապված գործով, մի քանի օր առաջ միայն տեղի է ունեցել առերես հարցաքննությունը:Այսինքն նախաքննության տևողությունը մեղմ ասած խնդրահարույց է:
Փաստաբանները ներկայացրեցին իրենց մտահոգությունը կատարվածի վերաբերյալ: Բարձրաձայնեցին մի շարք տեսակետներ կատարվողապօրինություններին հակազդելու ուղղությամբ այդ թվում նախաձեռնել գործադուլ և մի շարք այլ ակցիաներ:
Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշել են.
Խստորեն դատապարտել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.
Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծինմասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Ասերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները.
ՀՀ գլխավոր դատախազից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քրեական հետապնդման հարուցման իրավաչափությանհարցում պատասխանատու լինելով փաստաբանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է հարուցել:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթևոսյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար պատասխանատու լինելով, անտեսել է ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման, փաստաբանին ծեծելու, խուզարկելու, ձերբակալելու ակնառու փաստերը և գործի քննությունը տարել է միակողմանիորեն:
ՀՀ քննչական կոմիտեից պահանջել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծի հետ կապված գործով նախաքննությունն իրականացնել սեղմ ժամկետում:
ՀՀ քննչական կոմիտեից պահանջել՝փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի հետ կապված վարույթովնախաքննությունն իրականացնել սեղմ ժամկետում:
2023թ. հունիսի 21-ին ժամը 18:30-ին հրավիրել փաստաբանների ակումբի նիստ՝ նշված գործերով զարգացումներն ամփոփելու, ըստ անհրաժեշտության՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, և պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականները պահանջելու հարցերը քննարկելու համար.
Փաստաբանին ծեծելու, հատուկ միջոցներ կիրառելու, խուզարկելու և ձերբակալելու դեպքերի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի