Հնէաբանները հաշվարկել են, թե քանի դինոզավր է եղել Երկրի վրա
Տիրանոզավրը խորհրդանշական և ակնթարթորեն ճանաչելի դինոզավրերի տեսակ է: Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ մինչև անհետացումը, մոտ 2,5 միլիարդ տիրանոզավր էր շրջում Երկրի վրա, սակայն Գերմանիայի Մայնցի համալսարանի հնէաբանների հետազոտությունն այլ բան է հուշում: Ըստ նոր հաշվարկների՝ տեսակի գոյության ողջ պատմության ընթացքում Երկրի վրա ապրել է ընդամենը 1,7 միլիարդ տիրանոզավր։ Հետազոտությունը հրապարակվել է Palaeontology ամսագրում:
Նախորդ հետազոտությունը հրապարակվել է երկու տարի առաջ, այն ժամանակ հեղինակները ստեղծել էին մաթեմատիկական մոդել, որը հաշվի է առել այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են մարմնի միջին քաշը, բնակչության խտությունը, մոտավոր աշխարհագրական տիրույթը, սեռական հասունության տարիքը, դրված ձվերի քանակը, կյանքի սպասվող տևողությունը, գոյատևման մակարդակը և թիվը, դինոզավրերի սերունդները։
Վերլուծությունը ցույց էր տվել, որ T. rex-ի յուրաքանչյուր սերունդ, հավանաբար, բաղկացած է մոտ 20,000 կենդանուց, և որ նրանց գոյության 2,5 միլիոն տարվա ընթացքում եղել է մոտ 125,000 սերունդ, այսինքն՝ Երկրի վրա ընդհանուր առմամբ ապրել է մոտ 2,5 միլիարդ տիրանոզավր:
Համաձայն վերջին աշխատանքի հետևում կանգնած թիմի՝ 2021 թվականի հետազոտության հեղինակները գերագնահատել են տիրանոզավրերի գոյատևման և ձու դնելու ունակությունը։ Համապատասխանաբար, ստացված բոլոր արդյունքները կարելի է համարել ոչ ճիշտ, և իրականում սերունդների թիվն ավելի քիչ էր։
Հեղինակները մոդելի մեջ մուտքագրել են նոր տվյալներ, և այն տվել է հետևյալ արդյունքը՝ T. rex-ի յուրաքանչյուր սերնդում եղել է 19 հազար առանձնյակ, ընդհանուր առմամբ եղել է մոտ 90 հազար սերունդ, իսկ Երկրի վրա ապրել է ընդամենը 1,7 միլիարդ տիրանոզավր։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին