Գիտնականները սեկվենացրել են Երկրի վրա գոյություն ունեցող կաթնասունների գրեթե բոլոր ընտանիքների ԴՆԹ-ն
Գիտնականները սեկվենացրել են Երկրի վրա գոյություն ունեցող կաթնասունների գրեթե բոլոր ընտանիքների ԴՆԹ-ն։ Դա արվել է Zoonomia Project-ի ՝ գենետիկայի ոլորտում լայնածավալ հետազոտության շրջանակներում:
Նախագիծը հիմնված է մի մեթոդի վրա, որը կոչվում է հաջորդականության հավասարեցում: Հետազոտողները յուրաքանչյուր գենոմը կտրում են կտորների, այնուհետեւ հավաքում դրանք այնպես, որ դրանք հավասարվեն միմյանց:
Այնուհետեւ գիտնականները կարող են համեմատել այս հավասարեցված գենոմները կենդանիների խմբի հետ, որոնցից առաջացել են բոլոր ժամանակակից կաթնասունները՝ տեսնելու, թե ինչպես է ԴՆԹ-ն փոխվել ժամանակի ընթացքում:
Այս տվյալների ուսումնասիրությունը կօգնի ուսումնասիրել հիվանդությունների գենետիկական պատճառները, հետեւել, թե ինչպես ենք մենք զարգացել, ինչպես նաեւ հասկանալ մոլորակի կաթնասունների զարմանալի ունակություններն ու բազմազանությունը:
Հետազոտության արդյունքում գիտնականները միանգամից 240 կենդանիների, այդ թվում՝ ավելի քան 50 անհետացող տեսակների ԴՆԹ-ի հասանելիություն են ստացել։ Դրանք ընդգրկում են մոլորակի բոլոր կաթնասունների ընտանիքների 80 տոկոսը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից