Իշխող ՔՊ-ն հերթական անգամ մի բանից խոսում, աղաղակում է, լրիվ հակառակը՝ անում
Ես էլ փորձում էի չանդրադառնալ այս՝ կարծես ակնհայտ թեմային, բայց նույնպես չդիմացա. իշխող ՔՊ-ն հերթական անգամ մի բանից խոսում, աղաղակում է, լրիվ հակառակը՝ անում: Ալեն Սիմոնյանը, Վահագ Ալեքսանյանը, մյուսը, մյուսը Նիկոլի իշխանության այցեքարտն են: Կենդանի նկարագիրն են: Նրանց պահվածքը, արդարացումները, իբր հիմնավորումները, երբևիցէ իրականու՛մ մերժված, հայ հասարականության կողմից մշտապես ամոթի և պարսավանքի արժանացած դրսևորումներ են:
Այդ տեսակ պահելաձև դեռ դպրոցական հասակի երեխայի դեպքում է կանխվում ծնողների, ուսուցիչների կողմից: Երեխային այդ վաղ ինքնադրսևորման տարիքում են բացատրում՝ Что такое хорошо, а что такое плохо. Ահավոր է, որ այն երեխաները, որոնց ծնողները շատ տարիներ առաջ, նրանց այդ ամենը չեն բացատրել, մեծացել և օրինակ են ծառայում իրենց, այլոց երեխաներին: Մի պահ կողմ դնելով այն աղետը, որը այս իշխանությունը բերել է հայ ժողովրդի գլխին, ընդամենը մի քանի տարվա ընթացքում, տեսականորեն դիտարկելով, եթե անգամ այդտեղ դավաճաններ և գործակալներ չեն, միևնույն է՝ չէր ստացվելու առաջնորդել (չշփոթել իշխանության հասնելու հետ) հնագույն ազգին դեպի զարգացում և բարեկեցություն:
Դրա համար առաջնորդություն վերցրածները պետք է մարմնավորեն առաջին հերթին ազգի օրինակելի տեսակը, թեկուզ ձևական, գոնե արտաքնապես պետք է ձգտեն այդ տեսակին, ում մենք բոլորս որպես օրինակ ենք տեսել կյանքում, ֆիլմերում, կարդացել գրքերում: Իրենք դրա հակառակն են, ամբողջովին: Չեն էլ թաքցնում, որովհետև... Դե չեն բացատրել երեխա ժամանակ, քամակներին չեն կերել, հայաթում էլ միշտ նեղացրել են, ծեծել: Բայց ոչ մեկ տենց էլ չի բացատրել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի