«Իդիոտ»՝ նշանակում է «մեկուսացված մարդ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանին թե՛ առաջին ատյանի եւ թե՛ վերաքննիչ քաղաքացիական դատարանները պարտավորեցրել են Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրել։ Նա 2021 թվականին Թագուհի Թովմասյանին ԱԺ դահլիճում անվանել էր «իդիոտկա», ինչի համար Թովմասյանը դիմել էր դատարան՝ վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով։
Դատարանում Լենա Նազարյանն արդարացել է, թե «իդիոտ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «մեկուսացված մարդ», սակայն դատարանն այս ստուգաբանությունը հիմք չի ընդունել եւ նրան պարտավորեցրել է հրապարակային կերպով ներողություն խնդրել հետեւյալ տեքստով․ «Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»։
Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Լենա Նազարյանը, թե՛ Թագուհի Թովմասյանը, վերաքննիչ դատարանը Նազարյանի բողոքը մերժել է, իսկ Թագուհի Թովմասյանի բողոքը բավարարել մասնակի ու «ներողությունից» բացի, հօգուտ Թագուհի Թովմասյանի, Նազարյանին պարտավորեցրել է վճարել 300 հազար դրամ՝ որպես փոխհատուցում։ Մենք տեղեկացանք, որ Լ. Նազարյանը վերաքննիչի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի