Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներից Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ինքնասպանության փորձ է կանխվել Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Վթարային ջրանջատում Արարատի մարզում Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին

Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան
Հայաստան

Հայաստանը կարող է հասնել Սինգապուրին, եթե ճիշտ օգտագործի իր բոլոր հնարավորությունները․ Արմեն Հարությունյան

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է հասնել Սինգապուրին, եթե ճիշտ օգտագործի իր ունեցած բոլոր հնարավորությունները, այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է ստարտափների ներուժի բացահայտմամբ զբաղվող Global Fintech Institute-ի խորհրդի անդամ, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանի գիտական խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը, որը որպես խոսնակ հրավիրվել էր Երևանում անցկացված Doing Digital Forum-ին, որի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ «Ամերիաբանկ»-ը։

«Միանշանակ,- ասում է Արմեն Հարությունյանը ի պատասխան հարցի, թե արդյոք Հայաստանը հնարավորություն ունի հասնելու Սինգապուրին»,- Աշխարհաքաղաքական դիրքը կարող է պահանջել, որ երկիրը կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարի։ Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս դառնալ կապող կամուրջ։ Այստեղ խոսքը հիմնական ծառայությունների մատուցման մասին է։ Մենք մեր հաբի հնարավորությունն ունենք բոլոր ոլորտներում, և՛ եթե այն ճիշտ օգտագործենք, վաղը չենք դառնա Սինգապուր, բայց ամեն օր ավելի մոտ կդառնանք թե՛ Սինգապուրին, թե՛ Նորվեգիային, թե՛ այլ պետությունների, որոնք հարուստ չլինելով՝ կարողացել են մեծ հաջողության հասնել՝ հիմնվելով գիտելիքի և մարդկային կապիտալի վրա»,- ասում է նա։

Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, որի գիտական խորհրդի անդամ է նա, զարգացնում է կրթական ծրագրեր, որոնք նվիրված են ֆինանսական ոլորտին։ Սակայն ինչպես նշում է Արմեն Հարությունյանը, Հայաստանում չկան կրթական ծրագրեր, որոնք ֆինանսական տեխնոլոգիաների մասնագետի լիարժեք դիպլոմ կտան։ Նրա խոսքով՝ այն ֆինանսական կրթությունը, որն այսօր տրամադրվում է հայկական բուհերում, բավական ավանդական է, այն ստեղծում է անհրաժեշտ բազա, որ մարդիկ ներգրաված լինեն բանկային աշխատանքում, ֆինանսական համակարգում, մասնավոր և պետական ոլորտներում։

«Բայց, ցավոք սրտի, առնվազն ես ծանոթ չեմ ծրագրերին, որտեղ ինտեգրված են նորագույն տեխնոլոգիաները, մասնավորապես՝ ֆինտեխը։ Ըստ էության, այսօր բացառությամբ կարճ ուսումնական ծրագրերի, որոնք իրականացնում են տարբեր կառույցներ, մենք կրթական ծրագրեր, որոնք լիարժեք դիպլոմ կտան որպես ֆինանսական տեխնոլոգիաների մասնագետի, չունենք։ Սինգապուրի մեր բուհում նման մասնաճյուղ բացվել է, և ուսանողը կարող է ստանալ որակավորում ֆինանսական տեխնոլոգիաներում»,- ասում է նա՝ հավելելով, որ փորձել են սկսել համատեղ ծրագիր «Մատենա» դպրոցի հետ, որը լինելու է ոչ թե բուհական, այլ ֆինանսիստների համար վերապատրաստման ծրագիր։
Սինգապուրի Կենտրոնական բանկը ևս ներգրավված է ֆինտեխի զարգացման գործում։ Բանկն ստեղծել է APEX հարթակ, որը զարգացող երկրներում օգնում է ֆինանսական կառույցներում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում։

Արմեն Հարությունյանի խոսքով՝ Ֆինտեխը, ըստ էության, ենթադրում է ամբողջ ճարտարապետության փոփոխություն։ «Մեր բանկային հավելվածներն ինտերֆեյսով բավական գրավիչ են, բայց ֆունկցիաներով՝ դանդաղ։ Մեր նպատակն է լուծել երկու խնդիր՝ ի՞նչ է մարդուն անհրաժեշտ, որ գործարքը լինի արագ, հերթեր չկանգնեն և հնարավորին չափ լինի մատչելի։ Դրա լուծման միակ տարբերակը թվայնացումն է։ Որովհետև եթե դուք գործարքն անում եք գործարանից, հերթեր չեք կանգնում, անում եք առանց միջնորդի, նշանակում է՝ անձնակազմի օպտիմալացնում»,- ասում է նա՝ հավելելով, որ Չինաստանում, Սինգապուրում կա բանկ, որն ունի սահմանափակ քանակությամբ աշխատակից և չունի մասնաճյուղ։ «Սա է մաքսիմալը, որին պետք է հասնենք»,- շեշտում է նա։

Ֆինանսական ոլորտում կիրառվող ծրագրերը երբեմն բարդ ինտերֆեյս են ունենում՝ անհասկանալի հրահանգներով։ Ի պատասխան հարցին, թե ինչ պետք է անի սպառողն այս դեպքում, Արմեն Հարությունյանն ասում է, որ զարգացած շուկայում օգտագործողն ունի այլընտրանք՝ կա ավելի խորը գիտելիքների տիրապետողի համար նախատեսված ինտերֆեյս և կա ինտերֆեյս, որն ավելի պարզ է և մեկ հպումով հնարավոր է անցնել մեկից մյուսին։

«Այստեղ պաշտպանության, անվտանգության որևէ հարց չի ծագում։ Ընդամենը բանկը կամ ֆինանսական կառույցը պետք է երկու ինտերֆեյս պատրաստի, որոնք դուք կկարողանաք մեկ կոճակով փոխել։ Իմ բանկը, որից օգտվում եմ Սինգապուրում, տարբերակ ունի այն նաև ծեր մարդկանց համար, որոնք դժվարանում են հեռախոսից օգտվել։ Վախերը կարծում եմ՝ պայմանավորված են այն ենթակառուցվածքով, որը երկրում գործում է»,- ասում է նա։
Արմեն Հարությունյանը նշում է, որ Չինաստանում այդ փոխակերպումը տեղի ունեցավ ավելի արագ, որովհետև այդ գործիքներն ավելի պարզ էին, քան կանխիկինը։ «Երբ որ մարդը հասկանում է, որ ցանկացած վայրում ինքը հեռախոսով կպահի QR կոդի վրա և կվճարի, արագ սովորում է։ Բայց մեր իրականության մեջ, ցավոք, ծառայությունների բազմաթիվ կետերում այդ հնարավորությունը չկա, և մարդը չի հասկանում՝ կանխի՞կ պահի իր մոտ, թե՞ քարտ, թե՞ QR կոդ։ Այսօր Սինգապուրի բանկերը, որոնք զարգացած են, ևս ճնշման տակ են, որովհետև ամեն օր նոր գործիք է հայտնվում և ամեն մեկը մի լուծում է տալիս։ Ֆինտեխը շատ պարզ է, մարդիկ չպետք է բարդացնեն, ուղղակի պետք է գնալ և անել»,- ասում է նա։