Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներից Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ինքնասպանության փորձ է կանխվել Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Վթարային ջրանջատում Արարատի մարզում Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին

Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան
Հայաստան

Տեղում ամեն ինչ շատ լավ է, դուք Երեւանում կոֆե խմեք ու քնեք

Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոստովանեց, որ ստում էր մեկ շաբաթ առաջ, երբ Տեղ գյուղում մարտի 30-ին ադրբեջանցիների առաջխաղացումից հետո հայտարարեց, որ հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ 

Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված՝ ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ 

Նույն օրը կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը վստահեցրեց՝ հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերն այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-300 մետր առաջ են տեղակայվել։ Ավելի ուշ էլ փորձեց մեղմել իրավիճակը՝ տեղեկացնելով, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։ 

Կառավարության երեկվա նիստում Փաշինյանը խոստովանեց, որ ադրբեջանցիները մտել են ՀՀ սուվերեն տարածք, բայցեւ, սովորության համաձայն, լղոզեց իրականությունը՝ փորձելով ցույց տալ, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում իշխանություններին հաջողվել է դրական արդյունքներ գրանցել։ «Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր եւ ինժեներական աշխտանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, եւ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես՝ 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»։ Հայտարարեց նա՝ առանց մանրամասնելու, թե վերջապես ճշգրտումների արդյունքում ադրբեջանցիները նահանջե՞լ են, թե՞ շարունակում են մնալ նույն տեղում։ Գործադիրի ղեկավարն ընդամենը հույս հայտնեց, որ տեղակայման տեղերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ «Մեր տրամադրվածությունը եղել է եւ շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը»,- ասաց Փաշինյանը՝ բացահայտ խոստովանելով, որ թեկուզ մի քանի կիլոմետր էլ ադրբեջանցիներն առաջ գան, չեն դիմադրելու՝ խուսափելով էսկալացիայի վտանգից։ 
Ի դեպ, անցած շաբաթ, երբ ԱԱԾ-ն հաղորդեց, թե իբր բանակցությունների արդյունքում «բարելավում» են արձանագրել, Տեղի ՏԻՄ իշխանության ներկայացուցիչներն ու բնակիչները շտապեցին հերքել՝ վստահեցնելով, որ ադրբեջանցիները մի միլիմետր էլ չեն նահանջել, ճիշտ հակառակը՝ առաջ եկած դիրքերում, այսինքն՝ գյուղացիների արտերում ու վարելահողերում, ակտիվ ինժեներական-ամրաշինական աշխատանքներ են իրականացնում՝ աշխատեցնելով ծանր տեխնիկա։ 

Շատ արագ տեղացիների առջեւ փակվեցին ադրբեջանցիների կողմից զավթված՝ իրենց այգիներ տանող ճանապարհները, ոստիկանական անցակետեր տեղադրվեցին Տեղ համայնքի փողոցներում, եւ մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանցիների զավթած տարածքին թույլատրում են մոտենալ բացառապես զինվորականների։ Ուստի նման պայմաններում Նիկոլ Փաշինյանն ինչ ուզի, այն էլ կասի, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «գեղից մարդ չկա, գլուխ է գովում»։

Իրականում, թե որքան տարածք են ադրբեջանցիները զավթել ՀՀ սուվերեն տարածքի այդ հատվածից, դժվար է ասել, դա միայն իշխանությունները կարող են ճշգրիտ թվերով ներկայացնել, քանի որ GPS-ով, քարտեզներով պետք է հասկանալ, թե ադրբեջանցիների կողմից վերջերս զավթված այգիներն արդյո՞ք ամբողջությամբ եղել են ՀՀ սուվերեն տարածքում, թե՞ այդ չափագրումների արդյունքում կարող է պարզվել, որ ինչ-որ մի հատված պատկանել է Կուբաթլուին, որը պատերազմից հետո քաղաքական որոշման արդյունքում Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին։
Քանի դեռ պատկան մարմինները հստակ թվեր չեն ներկայացնում, ուժի մեջ են տեղացիների մոտավոր հաշվարկները, որ 60-80 հեկտար տարածք ենք կորցրել։ 

Պաշտպանության նախարարի խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որ ներկայումս ղեկավարում է նաեւ մարզի աշխարհազորը, հորդորում է՝ մտահոգվելու առիթներ չկան․ «Ամեն ինչ լավ է, շատ լավ է Տեղում, դուք Երեւանում հանգիստ կոֆե խմեք ու քնեք»: Քուններս չի տանում, թուրքը ձեր քթի տակ է, ո՞նց քնենք։ «Ըտենց էլ կինի, ընենց էլ կինի, հանգիստ եղեք»:

Իսկ ինչքա՞ն տարածք են զավթել։ «Դու կարծում ես՝ ես, լինելով զինվորական, պիտի բա՞ն ասեմ»: Լավ, գոնե ասեք` առաջին օրվա առաջխաղացումից հետո նահանջե՞լ են։ «Լավ եղեք»,- անդրդվելի մնաց Պողոսյանը։

Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը գաղափար չունի, թե ինչ բարելավումների մասին են խոսում վարչապետն ու պատկան մարմինները, մի քանի օր առաջվա տվյալներով՝ ադրբեջանցիները մեկ տասնյակից ավելի դիրքեր էին դրել, իսկ հիմա իրենց թույլ չեն տալիս անգամ մոտ գնա այդ հատվածին, որ հասկանան՝ ինչ է կատարվում․ «Եթե մեզ չեն թողնում առաջ գնանք, ի՞նչ իմանանք՝ ինչի մասին են խոսում։ Հեռվից նույն բանն ա երեւում, բայց ես պիտի գնամ, իմ աչքով տեսնեմ, նոր ասեմ՝ փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել։ Հիմա հեռվից հա՛մ տեսնում եմ, հա՛մ լացում, ուրիշ բան անել չեմ կարող»։ Նշենք, որ ադրբեջանցիները զավթել են նաեւ Զեյնալյանի վարելահողը: Հետաքրքրվեցինք` համակերպվեցի՞ք, որ այն էլ ձերը չի լինելու։ «Ի՞նչ անենք, ասեք՝ անենք»։

hraparak.am