Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեսսին հավակնում է «Ամերիկայի արքա» մրցանակին Վրաստանում ձերբակալվել է իր տատիկին պատանդ վերցրած տղամարդը Սիսիան. սպասումներով լեցուն քաղաք Թայվանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվի Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ) Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. Սուրենյան (տեսանյութ) Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը Սուրբ Ծննդյան տոների առիթով Արամ Ա–ն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո գործող հաստատություններ ԵՄ առաքելության խումբը Հայաստանում կլինի եկող տարի․ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում է Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Ամփոփվել է զինհաշմանդամների դասընթացների շարքը․ Հայէկոնոմբանկը շարունակում է Զինվորի տան հետ համագործակցությունը

Քենդալ Ջենները կիսվել է իր 23 միլիոն դոլար արժողությամբ Մոնտեսիտո ռանչոյի և Սուրբ Ծննդյան նախապատրաստությունների հազվագյուտ տեսարաններովԹրամփը Ստալոնեին ծիծաղեցրել է մրցանակաբաշխության ժամանակՇվեյցարիայի սրբազան ճահճուտում հայտնաբերվել են հազվագյուտ կելտական մոտ 2300 տարեկան ​​ոսկե մետաղադրամներ«Աթլետիկոն» մտադիր է նոր պայմանագիր կնքել Դիեգո Սիմեոնեի հետՄեսսին հավակնում է «Ամերիկայի արքա» մրցանակինԹրամփն Էփշտեյնի ինքնաթիռով ավելի հաճախ է թռչել, քան հաղորդվում էր. ԱՄՆ Արդարադատության նախարարությունՎրաստանում ձերբակալվել է իր տատիկին պատանդ վերցրած տղամարդըՍիսիան. սպասումներով լեցուն քաղաքԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԹայվանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ն փորձում է հասկանալ, թե ինչ կանի Ռուսաստանը հակամարտությունը լուծելու համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ ՈւիթաքերՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԱդրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. Սուրենյան (տեսանյութ)Միջուկային փորձարկման վերաբերյալ Պուտինի հրահանգը կատարվում է․ ՌԴ փոխարտգործնախարարՀայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ըՄադուրոն հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Վենեսուելային մեծ աջակցության մասինՀայաստանը 2025 թվականին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 3 երկրի հետ. ԱԳՆԱվստրալիան առաջին անգամ վիզա է չեղարկել՝ ատելության խոսք հրահրելու համարՍուրբ Ծննդյան տոների առիթով Արամ Ա–ն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո գործող հաստատություններՔաղաքավարի քննարկում Մոսկվայում․ Փաշինյանն ու Պուտինը հարաբերությունների սահմաններ են նախանշելՆախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատարՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տուլայի մարզի վրա. հարվածի տակ է հայտնվել սինթետիկ կաուչուկի գործարանըԹանկ անկանխիկը. ինչու՞ է վարչապետի աշխատակազմը միայն հիմա տեսել խնդիրը, որի մասին վաղուց գիտեն բոլորը. Hetq. amԵՄ առաքելության խումբը Հայաստանում կլինի եկող տարի․ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում էՀունգարիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը հյուրընկալելու պատրաստակամության մասինԶելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաՂրղզստանը հերքել է՝ ռուսների մուտքի սահմանափակման մասին տեղեկությունըԹաիլանդը և Կամբոջան դեկտեմբերի 27-ին բարձր մակարդակով կքննարկեն հրադադարըԵրաժշտությունը՝ ներքին ազատության ճանապարհ. պաշտոնյաներն այցելել են Ռոբերտ ԱմիրխանյանինԱմփոփվել է զինհաշմանդամների դասընթացների շարքը․ Հայէկոնոմբանկը շարունակում է Զինվորի տան հետ համագործակցությունըԱԺ ընտրությունները հավանաբար հունիսի 7-ին կլինեն, բայց նախագահի հրամանագիր դեռևս չկա. ԿԸՀ նախագահՌուսաստանը քննարկում է Ադրբեջանի միջոցով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. ՕվերչուկԱՄՆ Գերագույն դատարանը թույլ չի տվել Թրամփին Չիկագոյում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելՁերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորըԴատարանը կալանք է դրել Չուբայսի և «Ռոսնանոյի» նախկին թոփ-մենեջերների մոտ 12 միլիարդ ռուբլի արժողությամբ ունեցվածքի վրաՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿՀայաստանը կբարելավի մատչելի բնակարանային հասանելիությունը փախստականների համարԳրանցվել է ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելու իմ թեկնածությունը. Վիլեն ԳաբրիելյանՌաիսին սպանվել է թիրախային ահաբեկչական հարձակման արդյունքում․ Ահմադ ԱլամոլհոդիWhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվՇատ տխուր է, որ Ռուսաստանը մերժել է զինադադարը. Հռոմի պապԱրշակունյաց պողոտայում ոստիկանները հենց տեղում վնասազերծել են Chevrolet Volt-ի կողային հայելիները գողացած քաղաքացունFLYONE ARMENIA–ն թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ - Երևան երթուղովՊուտինը շնորհավորել է ԱլիևինԱնահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործմանԹալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնող երիտասարդին. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Հայաստան

Կաշառք ստանալու համար 5 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքի առթիվ 2021թ. ապրիլի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Տ.-ն բաժնի ավագ մասնագետից ընդունել է մարզի մի բնակչուհու աշխատանքային ստաժը վերահաշվարկելու, նրան նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման և դրա տեսակը աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակի փոխելու առաջարկը: Այնուհետև, բաժնի պետի և աշխատակցի կողմից քաղաքացու վերաբերյալ կազմվել և հանձնվել են ավել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր։ Դրա համար, նախնական համաձայնությամբ, 2021թ. մարտի 30-ին, բաժնի պետի աշխատասենյակում հիշյալ ավագ մասնագետը Արագածոտնի մարզի բնակչուհու ամուսնուց՝ 57-ամյա տղամարդուց, ստացել է առնվազն 5.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը նույն օրը փոխանցել է պետին։

Բացի այդ, վերոնշյալ բաժնի նախկին պետը, նույն մարզի 46-ամյա բնակչի միջնորդությամբ ընդունել է իրեն կաշառք տալու վերաբերյալ Արագածոտնի մարզի 37-ամյա բնակչի առաջարկը: 2021թ. ապրիլի 7-ին վերջինիս բարեկամուհու տվյալներով 10 տարվա աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ կազմելու և հանձնելու համար, իր աշխատասենյակում, իրենց ընդհանուր ծանոթի՝ հիշյալ 46-ամյա տղամարդու ներկայությամբ, 37-ամյա բնակչից պահանջել է 450 ԱՄՆ դոլար կաշառք՝ խոստանալով աշխատանքային գրքույկը կազմել և հանձնել մեկ շաբաթից տաս օրվա ընթացքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք ստանալու համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ին կետ):

Նույն բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է ներկայացվել խմբի կազմում պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու համար:

Արագածոտնի մարզի 57 և 37-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ 46-ամյա տղամարդուն՝ կաշառքի միջնորդության համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մաս):

Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: